Հովէլ մարգարեյի գիրք

4

Տերը դատում է ազգերին

1«Քանի որ ահա ես այն օրերին և այն ժամանակ, երբ դարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերությունը,

2կհավաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Հովսափաթի ձորը և կդատեմ նրանց այնտեղ՝ հանուն իմ ժողովրդի և Իսրայելի՝ իմ ժառանգության, որ ցրվեցին բոլոր ազգերի մեջ և իմ երկիրը բաժանեցին։

3Իմ ժողովրդի վրա վիճակ էին գցում. պատանիներին պոռնիկներին վարձ տվեցին, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց և խմում։

4Եվ դուք դեռևս ինձ, ո՛վ Ծուր և Ծայդան [𝕸 և Ο΄ Տյուրոս և Սիդովն] և այլազգիների ո՛ղջ , մի՞թե ինչ-որ հատուցում կտաք ինձ կամ ոխ կպահեք իմ դեմ. անմիջապես ձեր հատուցումը ձեր գլխին կտամ։

5Քանի որ իմ արծաթն ու ոսկին վերցրիք և ամենաընտիր ու գեղեցիկ անոթները տարաք ձեր մեհյանները,

6Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին վաճառեցիք հույների որդիներին, որպեսզի նրանց մերժեք իրենց սահմաններից։

7Արդ, ես կկանգնեցնեմ նրանց այնտեղից, որտեղ վաճառեցիք նրանց, և ձեր հատուցումը ձեր գլխին կտամ։

8Ձեր որդիներին ու ձեր դուստրերին կմատնեմ Հուդայի որդիների ձեռքը, և նրանց գերության կվաճառեն հեռու-հեռավոր ազգի, քանի որ Տե՛րը խոսեց»։

9Այս քարո՛զ կարդացեք ազգերին, մարտի ժա՛մ նշանակեք, արթնացրե՛ք պատերազմողներին, հավաքվե՛ք և ելե՛ք, պատերազմի բոլո՛ր տղամարդիկ։

10Ձեր խոփերից սրե՛ր կռեք և ձեր գերանդիներից՝ գեղարդներ։ Թող տկարն ինքն իրեն խրախուսի, թե՝ «Հզոր եմ ես»։

11Հավաքվե՛ք և մտե՛ք, բոլո՛ր ազգեր, շուրջանակի խմբվե՛ք այնտեղ. թող խաղաղ մարդը պատերազմող դառնա։

12Թող բոլոր ազգերը զարթնեն ու գնան Հովսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ շուրջանակի դատելու բոլոր ազգերին։

13Գործի՛ դրեք մանգաղը, որովհետև հասել է հունձը, մտե՛ք, կոխոտե՛ք, որովհետև լցվել են հնձանները, և հորերը՝ լեփ-լեցուն, քանի որ շատացան նրանց չարիքները։

14Ձայներ հնչեցին դատաստանի ձորում, որովհետև Տիրոջ օրը մոտ է դատաստանի ձորին։

15Արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։

16Տերը Սիոնից կգոչի և Երուսաղեմից իր ձայնը կհնչեցնի, և կշարժվեն երկինքն ու երկիրը։ Սակայն Տերը կխնայի իր ժողովրդին և կզորացնի Իսրայելի որդիներին։

17«Եվ կճանաչեք, որ ես եմ Տերը՝ , որ բնակվում եմ իմ սուրբ լեռան՝ Սիոնի վրա. Երուսաղեմը սուրբ կլինի, և այլազգիներն այլևս չեն անցնի նրա միջով»։

18Եվ կլինի, որ այն օրը լեռները քաղցրություն կբխեցնեն, բլուրները կաթ կհորդեն, և Հուդայի բոլոր աղբյուրները կբխեցնեն։ Եվ Տիրոջ տնից աղբյուր կբխի և կոռոգի եղեգների ձորը։

19Եգիպտոսն ավերածության կվերածվի, և Եդովմը՝ ամայի դաշտի, Հուդայի որդիների անիրավությունների պատճառով, քանի որ արդար թափեցին իրենց մեջ։

20Սակայն Հուդայի երկիրը հավիտյան կբնակվի, և Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։

21Եվ կպահանջեմ նրանց արյունը և անպարտ չեմ թողնի, և Տերը կբնակվի Սիոնում։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն