Հեսույի գիրք

16

Եփրեմին և Մանասեին հատկացված երկիրը

1Հովսեփի որդիների սահմանները եղան Հորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արևելյան կողմից դեպի ։ Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ -Լուզ, 2Բեթել-Լուզից բարձրանում և անցնում են Արքիատարովթի սահմանների մոտով, 3դուրս են գալիս ծովի կողմը, Հեփաղթիի սահմանները, մինչև Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչև Գազեր և վերջանում են ծովի կողմում։ 4Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Եփրեմը և Մանասեն։

Եփրեմ

5Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի, այսինքն՝ նրանց ժառանգության սահմանները եղան արևելքից Աստարովթը, Ադարը, մինչև Վերին Բեթորոնը և Գազերը. 6սահմաններն անցնում են հյուսիսից դեպի ծովի կողմը՝ Մաքովթ, և պտտվում են արևելյան կողմից Թենաթսելով, անցնում են արևելքից Հանովի մոտով։ 7Հանովից իջնում են և Նաարաթա, նրանց ավանները, անցնում են Երիքովի մոտով ու հասնում Հորդանան գետը։ 8Թափուայից սահմաններն անցնում են արևմուտք՝ Կանայի հեղեղատը և վերջանում են ծովակողմում։ Այս է Եփրեմի ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։ 9Եփրեմի որդիներին քաղաքներ տրվեցին նաև Մանասեի որդիների ժառանգության մեջ, առանձնացված, բոլոր քաղաքներն իրենց ավաններով։

10Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։

Նոր Էջմիածին · HYEJB2017