Երեմիայի մարգարեյի ողբերը

3

Անմխիթար վշտացյալը

Ալեֆ

1Ո՛վ հզոր , նայի՛ր իմ թշվառությանը։ Իր ցասման գավազանով նա

2ընկղմեց ինձ ու ինձ վրա խավար բերեց և ոչ թե ,

3նաև իր ձեռքն հանապազ շարունակ իմ դեմ դարձրեց։

Բեթ

4Նա մաշեց իմ մորթն ու մարմինը, իմ բոլոր ոսկորները փշրեց,

5կուտակեց վրաս և պատեց իմ գլխի շուրջը,

6առանց հապաղելու ինձ խավարի մեջ նստեցրեց, ինչպես հավիտենական մի մեռելի։

Գիմել

7Կուտակեց դրանք ինձ վրա, և ես այլևս չեմ կարող խլրտալ, պղնձի նման ծանրացրեց ինձ վրա,

8ու թեև ասացի, թե պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղոթքներս իրեն չհասնեն։

Դալեթ

9Իմ ճանապարհներին արգելքներ կանգնեցրեց, խցանեց իմ շարժվելու շավիղները, ինձ խրտնեցրեց.

10ինձ համար դարանակալ արջ և թաքնված առյուծ դարձավ.

11հետապնդեց ինձ, հասավ ու հալածեց, ուժասպառ արեց ինձ, կործանեց ինձ։

Հեյ

12Մտավ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով.

13երիկամներս մեջտեղից կիսեց, նետահարեց ինձ,

14ծաղր դարձրեց իմ ժողովրդի համար և խաղք ու խայտառակ հավիտենապես։

Վավ

15Ինձ լեղի տվեց ուտելու և հարբեցրեց դառնությամբ,

16իմ ատամները քարերով փշրեց և մոխիր տվեց ինձ ուտելու.

17իմ անձը զրկեց հանգստությունից. ես մոռացա բարությունը.

18կորավ իմ արիությունը, և իմ հույսը՝ առ Տեր։

Զայն

19Հիշեցի իմ թշվառության ու հալածանքի մասին.

20միտքս եկան միայն դառնությունն ու բարկությունը, հոգիս մեջս վհատվեց.

21այդ եմ մտաբերում և դրա համար էլ համբերում եմ։

Խեթ

22Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։

23Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր։

24Իմ հոգին ասաց, թե՝ «Նա իմ բաժինն է», ահա թե ինչու հույսս պետք է դնեմ նրա վրա։

Տեթ

25Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, քանզի այն անձը, ով փնտրում

26և ճշմարտությամբ ապավինում է նրան, է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի։

27Մարդու համար լավ է, եթե իր մանկությունից կրի խոնարհության լուծը։

Յոդ

28Միայնակ ու լռիկ նա կնստի իր տանը, որովհետև ինքն անձամբ հանձն առավ քո լուծը։

29Նա կխոնարհվի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետև նրա համար հույս կա.

30իր ծնոտները դեմ կտա հարվածողներին, կկրի շատ նախատինքներ,

31բայց Տերը նրան ընդմիշտ չի մերժի։

Կաֆ

32Նա, ով տառապանքներ տվեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածությամբ կողորմի նրան.

33Տերը սրտով չի կամենում մարդկանց պատժել և նվաստացնել մարդու որդիներին։

Լամեդ

34Երբ մեկը երկրի բոլոր կալանավորներին իր ոտքերի տակ ստորացնում է և մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,

35երբ Բարձրյալի առաջ խեղաթյուրում է մարդու իրավունքները,

36երբ դատարանում անիրավում է մարդուն, Տերը չի՞ տեսնում։

Մեմ

37Չասա՞ց, թե՝ «Այսպես է ասում Տերը», և կատարվեց։ Բարձրյալի բերանը չէ՞ր, որ պատվիրեց.

38«Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գա և ո՛չ էլ բարիք»։

39Մարդը, կենդանի մարդը իր եղբոր սիրո պատճառով ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։

Նուն

40Մեր ընթացքը քննության առնվեց ու հանդիմանվեց. դառնա՛նք դեպի Տերը,

41մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դեպի երկնքի բարձունքները։

42 գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդեպ բարեհաճ չեղար։

Սամեխ

43Այցի եկար ցասումով ու բարկությամբ և հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր.

44երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղոթքները քեզ չհասնեն.

45քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մեջ արհամարհված ու անարգված դարձրիր մեզ։

Պե

46Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տվեցիր մեր դեմ։

47Ահ ու սարսափ եկավ մեզ վրա, ավեր ու կոտորած։

48Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։

Այն

49Իմ աչքերը լցվեցին արցունքով, բայց ես չեմ լռի և ականջ չեմ դնի,

50մինչև որ երկնքից չհայտնվի և չտեսնի Տերը։

51Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։

Ցադե

52Ինչպես թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,

53իմ կյանքը գբի մեջ խեղդեցին, քար դրեցին ինձ վրա,

54գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի. «Ահա կործանվեցի»։

Քոֆ

55Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տե՛ր,

56և դու լսեցիր իմ ձայնը։ Քո անունն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատությո՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։

57Դու մոտեցար, որպեսզի ինձ օգնես, և ասացիր. «Այն օրը, երբ ինձ կանչես, չվախենաս»։

Ռեշ

58Դա՛տ արա, ո՛վ Տեր, իմ հոգու դա՛տն արա։ Փրկեցիր իմ կյանքը,

59տեսար իմ խռովքը, իմ դատաստանն արեցիր, Տե՛ր։

60Տեսար իմ ողջ արդարությունը, նայեցիր իմ բոլոր խորհուրդներին։

Շին

61Տե՛ր, լսեցիր նախատինքներն ու իմ նկատմամբ ունեցած բոլոր դիտավորություններն այն մարդկանց,

62ովքեր իրենց շուրթերը շարունակ իմ դեմ են շարժում։

63Իրենց խորհուրդներից ես հասկացա, թե նրանք ինչո՛ւ են նստում ու վեր կենում։

Տավ

64Նայի՛ր նրանց ամբարտավան աչքերին, ո՛վ Տեր, և նրանց արժանի հատուցումը նրանց գլխի՛ն բեր,

65հատուցի՛ր նրանց ըստ իրենց սրտերի կարծրության,

66քո ցասմամբ հալածի՛ր նրանց, քո բարկությամբ ոչնչացրո՛ւ նրանց երկնքի ներքո։

Նոր Էջմիածին · HYEJB2017