Ղևտացիների գիրք

12

Կանանց մաքրվելը որդեծնությունից հետո

1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ հղիանա և արու զավակ ծնի, թող նա համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։ 3Ութերորդ օրը թող որդու մարմնի անթլփատությունը թլփատի։ 4Եվ երեսուներեք օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տա և չպիտի մտնի, մինչև լրանան նրա մաքրվելու օրերը։ 5Իսկ եթե նա աղջիկ ծնի, թող յոթ օր անմաքուր համարվի՝ ըստ դաշտանի օրերի, և վաթսունվեց օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։ 6Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ կամ տատրակ՝ իբրև մեղքի , Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։ 7Քահանան այն թող մատուցի Տիրոջ առաջ, տա նրան, և մաքուր համարի նրան արյան հեղման պատճառով անմաքուր համարվելուց։ Այս է կարգը նրա մասին, ով արու զավակ կամ աղջիկ կծնի։ 8Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն