Ավետարան ըստ Մատթէոսի

2

Մոգերի երկրպագությունը

1Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան 2և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 3Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 4Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 5Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.

6“Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ , բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. քեզնից մի կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին” »։

7Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 8Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ 9Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ 11Երբ մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ , և ։ 12Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Փախուստ Եգիպտոս

13Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր . այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։ 14Հովսեփն արթացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և հեռացավ Եգիպտոս, 15որտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. ։

Բեթղեհեմի մանուկների կոտորածը

16Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։ 17Այն ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը.

18։

Վերադարձ Եգիպտոսից

19Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին 20և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։ 21Եվ Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։ 22Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ 23Եկավ բնակվեց կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։

Նոր Էջմիածին · HYEJB2017