Ավետարան ըստ Մատթէոսի

3

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

(, , , )

1Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր 2և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ 3Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. ։

4Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից և կաշվե ՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ 5Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը՝ Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից, 6նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։

7Տեսնելով, որ շատ ու եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։ 8Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք 9և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ 10Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։ 11Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 12Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։

Հիսուսի մկրտությունը

(, )

13Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ 14Բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ 15Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։ 16Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես և գալիս էր իր վրա։ 17Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։

Նոր Էջմիածին · HYEJB2017