Միքիա մարգարեյի գիրք

7

Մարգարեի ողբը

1Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝ այգեկութի ժամանակ, և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՜յ իմ անձին, 2որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։

3Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։

4Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։

5Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.

6որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կելնի իր մոր դեմ, հարսը՝ իր սկեսրոջ դեմ, և մարդու թշնամին իր ընտանիքը կլինի։

7Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։

Ժողովրդի հույսն ու աղոթքը

8Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ . եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։

9Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։

10Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։

11Աղյուսի ծեփի օրը. այդ օրը կլինի քո կործանումը, և կմերժի քո օրենքները։

12Այդ օրը քո քաղաքները կենթարկվեն ասորեստանցիների պաշարման և ավարին, իսկ քո ամուր քաղաքները՝ բաժանման, Ծուրից մինչև գետը, ծովից մինչև ծով և լեռից մինչև լեռ։

13Եվ երկիրը կկործանվի իր բնակիչներով հանդերձ՝ նրանց գործերի պտղի պատճառով։

14Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։

15Եվ եգիպտացիների երկրից քո ելքի օրերի նման հրաշքներ ցույց կտամ նրանց։

16Հեթանոսները կտեսնեն ու կամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքները կդնեն իրենց բերաններին, և նրանց ականջները կխլանան։

17Կլիզեն հողը, ինչպես օձերը, որ սողում են երկրի վրա, կխռովվեն իրենց պաշարման մեջ և կզարհուրեն Տիրոջից՝ մեր Աստծուց, և կվախենան քեզնից։

18Կա՞ այլ քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես , քանի որ ողորմություն կամեցող է։

19Կդառնա ու կգթա մեզ, կընկղմի մեր մեղքերը և ծովի խորքերը կնետի մեր բոլոր անօրենությունները։

20 կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն