Նաում մարգարեյի գիրք

1

1Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։

Տերը վրեժխնդիր է և բարի

2 նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։

3Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։

4Սաստում է ծովը և ցամաքեցնում այն, ավերում է բոլոր գետերը։ Տկարացան բասանացին ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները պակասեցին։

5Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։

6Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։

7Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, որոնք սպասում են իրեն նեղության օրը. և ճանաչում է իրենից երկյուղածներին։

8Բայց վրա հասնող հեղեղով վերջ կտա ընդդեմ ելածներին, և խավարը կհալածի նրա թշնամիներին։

Պատգամներ Հուդայի երկրին

9Ի՞նչ եք խորհում Տիրոջ դեմ. ավարտն ինքն է անելու և երկու անգամ նույն վրեժը չի լուծի նեղության ժամանակ։

10Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան. կուտվի պատված բաղեղի պես և ինչպես եղեգը՝ երաշտով լի։

11Քեզնից միտք կելնի Տիրոջ դեմ՝ հակառակությամբ չարիք խորհելու։

12Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար. «Այնպես կզատվեն, որ քո լուրն այլևս չի լսվի։

13Արդ՝ կփշրեմ նրա գավազանը քեզնից և քո կապանքները կխզեմ»։

14Եվ Տերը հրաման կտա քեզ համար, և քո անունով այլևս չի սերմանվի. «Քո աստծու տնից կվերացնեմ քանդակները և ձուլածո կուռքերը քեզ համար գերեզման կդարձնեմ»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն