Սողոմոնի Առակների գիրք

22

1 անունը մեծ հարստությունից լավ է, բարի շնորհը՝ արծաթից և ոսկուց։

2Հարուստն ու աղքատը նման են իրար. Տերը երկուսին էլ այցելում է։

3Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։

4Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։

5Անիրավների ճանապարհին տատասկ և որոգայթ կա, իսկ ով զգույշ է իր անձի համար, հեռանում է նրանցից։

6Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։

7Աղքատները պիտի տիրեն հարուստներին, և ծառաներն իրենց տերերին փոխ պիտի տան։

8Ով անզգամություն է սերմանում, չարիք է հնձելու և ըստ իր գործերի պատիժ է կրելու։ սիրում է զվարթ և առատաձեռն մարդուն.

9ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։ Ընծա տվողը հաղթություն և պատիվ է ստանում, բայց այն սպանում է առնողների հոգին։

10Ժանտին ատյանից հանի՛ր, և հակառակությունը դուրս կգա նրա հետ, քանզի երբ նստում է ատյանում, անարգում է բոլորին։

11Տերը սիրում է մաքուր սիրտը. բոլոր անարատներն ընդունելի են նրան։ Թագավորը առաջնորդվում է շուրթերով,

12Տիրոջ աչքերը պահում են խոհեմությունը, Տերն արհամարհում է անօրեն խոսքերը։

13Վատը պատճառաբանում և ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակի անցքերում՝ սպանողներ»։

14Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։ Չար ճանապարհներ կան մարդու առջև, և չի ուզում դառնալ նրանցից, բայց պետք է դառնալ թյուր և չար ճանապարհից։

15Անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում. գավազանն ու խրատը հեռու են նրանից։ 16Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները. ով տալիս է հարուստին, կարոտության մեջ կմնա։

Երեսուն իմաստուն խոսքեր

17Ականջդ մոտեցրո՛ւ իմաստունների խոսքերին. իմ խոսքերը լսի՛ր ու հաստատիր քո սրտում և կհասկանաս, որ բարի են նրանք։ 18Եվ եթե դրանք պահես քո սրտում, և մնան շուրթերիդ վրա, ուրախ կլինես, 19և քո հույսը Տիրոջ վրա լինի և ցույց կտա քեզ իր ճանապարհները։ 20Եվ դու երիցս գրի՛ր դրանք քո հոգում, խորհրդի գիտության և խոհեմության մեջ։ 21Ահավասիկ սովորեցնում եմ քեզ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որ քեզ դիմողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխանես։

- 1 -

22Մի՛ բռնացիր անտունի վրա, քանզի է նա, և մի՛ անարգիր անտունին դատարանի մեջ, 23քանզի Տերն է նրա դատը անելու, և անկորուստ պիտի փրկի քո հոգին։

- 2 -

24Բարկացկոտին ընկեր մի՛ դարձիր և զայրացող բարեկամի հետ մի՛ բնակվիր, 25որ չսովորես նրա ճանապարհները և անձդ խեղդամահ անես։

- 3 -

26Անձդ երաշխավոր մի՛ դարձրու մեկից ակնածելով, 27զի եթե չունես, որտեղի՞ց վճարես. անկողի՞նդ առնեն-տանեն, որի վրա կողերդ են հանգչում։

- 4 -

28Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին։

- 5 -

29Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն