Սաղմոսներ

110

Ալելուիա

1Իմ ամբողջ սրտով պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։

2Մեծ են Տիրոջ գործերը, Եվ քննված է նրա կամքը ամեն ինչում։

3Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։

4Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները. Ողորմած և գթած է Տերը.

5Իրենից երկյուղածներին կերակուր է տալիս։ Հավիտյան հիշեց իր ուխտը,

6Իր գործերի զորությունը հայտնեց իր ժողովրդին՝ Նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։

7Եվ նրա ձեռքերի գործերն արդար ու իրավացի են. Հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները,

8Հաստատված են հավիտյանս հավիտենից, Ստեղծված են ճշմարտությամբ և ուղղությամբ։

9Տերն իր ժողովրդին ուղարկեց. Հավիտյանս պատվիրեց իր ուխտը. Սուրբ և ահեղ է նրա անունը։

10Զգոնության սկիզբը Տիրոջ երկյուղն է. Բոլորի իմաստությունը, Ովքեր կատարում են դա, Եվ նրա օրհնությունը կմնա հավիտյանս հավիտենից։

Նոր Էջմիածին · HYEJB2017