Սաղմոսներ

111

Ալելուիա

1Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։

2Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, Եվ ուղղամիտ ազգը կօրհնվի։

3 և հարստություն կան նրա տան մեջ. Նրա արդարությունը կմնա դարեդար։

4Ուղղամիտներին ծագեց խավարի մեջ. Ողորմած, գթած և արդար է Տերը։

5 մարդը ողորմում և փոխ է տալիս, Իր գործերը վարում ուղղամտությամբ.

6Նա հավիտյան չի սասանվի։ Արդարի հիշատակը հավետ կմնա,

7Չարի համբավից նա չի վախենա։ Նրա սիրտը պատրաստ է Աստծուն հուսալու.

8Նրա սիրտը հաստատուն է, և չի սոսկա, Մինչև աչքով չտեսնի իր թշնամիներին։

9Սփռեց և տվեց աղքատներին. Նրա արդարությունը կմնա դարեդար, Եվ նրա եղջյուրը կբարձրանա փառքով։

10Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։

Նոր Էջմիածին · HYEJB2017