Սաղմոսներ

113

9Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, Այլ քո անվա՛նը տուր Քո ողորմության և ճշմարտության համար։

10Թող երբեք չասեն հեթանոսների մեջ, Թե՝ «Ո՞ւր է նրանց Աստվածը»։

11Մեր Աստվածը երկնքում և երկրում է. Այն, ինչ կամեցավ, կատարեց։

12Հեթանոսների կուռքերը և արծաթ են, Ձեռագործերն են մարդկանց որդիների։

13Բերան ունեն, բայց չեն խոսում, Աչքեր ունեն, բայց չեն տեսնում։

14Ականջներ ունեն, բայց չեն լսում, Քիթ ունեն, բայց չեն հոտոտում։

15Ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, Ոտքեր ունեն, բայց չեն քայլում, Եվ նրանց կոկորդում ձայն չկա։

16Նրանց նման կլինեն նրանք, ովքեր ստեղծեցին նրանց, Եվ բոլոր նրանց հուսացողները։

17Իսրայելի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ապավեն է նրանց։

18Ահարոնի տունը Տիրոջը հուսաց. Օգնական և ընկերակից է նրանց։

19Տիրոջից երկյուղածները հուսացին Տիրոջը. Օգնական և փրկիչ է նրանց։

20Տերը հիշեց մեզ և օրհնեց մեզ, Տերն օրհնեց Իսրայելի տունը, Տերն օրհնեց Ահարոնի տունը։

21Տերն օրհնեց իրենից երկյուղածներին, Փոքրերին ու մեծերին.

22Տերը պիտի ավելացնի ձեզ, Ձեզ և ձեր որդիներին։

23Օրհնված եք դուք Տիրոջից, Որ երկինքն ու երկիրը ստեղծեց։

24Տիրոջն է երկինքների երկինքը, Եվ երկիրը տվեց մարդկանց որդիներին։

25Ոչ թե մեռելները պիտի օրհնեն քեզ, Եվ ոչ էլ բոլոր իջնողները,

26Այլ ողջերս պիտի օրհնենք Տիրոջը Այսուհետև մինչև հավիտյան։

Նոր Էջմիածին · HYEJB2017