Սաղմոսներ
114
Ալելուիա
1Սիրեցի Տիրոջը, որովհետև լսեց ձայնն իմ աղոթքի,
2Դեպի ինձ խոնարհեցրեց իր ականջը, Եվ ես իմ օրերում նրան աղոթեցի։
3Մահվան երկյուղն իմ շուրջը պատեց, Եվ դժոխքի վշտերը գտան ինձ։ Նեղություն և անձկություն գտա
4Եվ Տիրոջ անվանն աղոթեցի. Ո՜վ Տեր, փրկի՛ր հոգիս։
5Ողորմած է Տերը և արդար, և մեր Աստված ողորմում է։
6Տերը պահպանում է հասարակ մարդկանց. Ես ընկա, և Տերը փրկեց ինձ։
7Դարձի՛ր, հոգի՛ իմ, քո հանգստին, Որովհետև Տերն օգնեց քեզ։
8Փրկեց հոգիս մահվանից, Աչքերս՝ արտասուքից, Ոտքերս՝ գայթակղությունից.
9Թող հաճելի լինեմ Տիրոջ առջև՝ Ողջերի երկրում։