Սաղմոսներ

121

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1Ես ուրախանում էի, երբ ինձ ասում էին. «Տիրոջ ենք գնալու»։

2Մեր ոտքերը հասել էին քո դռներին, Երուսաղե՜մ։

3Երուսաղեմը կառուցված է իբրև , Եվ բնակչությունը՝ նրա շուրջ։

4Ազգերը այնտեղ ելան, ազգերը Տիրոջ, Իբրև Իսրայելի՝ Խոստովանելու Տիրոջ անունը։

5Քանզի այնտեղ են դրված աթոռները դատաստանի, Աթոռներ՝ դրված Դավթի տան մեջ։

6Հարցրե՛ք Երուսաղեմի խաղաղության Ու շենության մասին, դուք, որ սիրում եք նրան։

7Թող լինի քո զորության մեջ, Եվ քո ամրոցների աշտարակներում՝ շենություն։

8Իմ եղբայրների և ընկերների համար Քեզ խաղաղություն մաղթեցի,

9Քեզ և Տիրոջ՝ մեր Աստծու տան համար Քեզ բարություն ցանկացանք։

Նոր Էջմիածին · HYEJB2017