Սաղմոսներ

124

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1Ով Տիրոջը հուսա, լեռան պես չի սասանվի հավիտյան՝ Բնակվելով Երուսաղեմում։

2Լեռները նրա շուրջն են, Իսկ Տերն իր ժողովրդի շուրջն է Այսուհետև մինչև հավիտյան։

3Տերը չի թողնի մեղավորների գավազանը Արդարների ժառանգության վրա, Որ արդարներն իրենց ձեռքերը Չերկարեն անօրենության։

4Տերը բարիք է անում բարիներին Եվ նրանց, ովքեր ուղիղ են սրտով։

5Հափշտակությամբ մոլորվածներին Տերը կմերժի անօրենություն գործողների հետ։ թող լինի Իսրայելի վրա։

Նոր Էջմիածին · HYEJB2017