Սաղմոսներ

126

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։

2Իզո՜ւր է ձեր վաղ արթնանալը, Ուշ պառկելը ննջելու Եվ տառապանքով վաստակած հացը ուտելը։ Տերն այդ ամենը տալիս է նրանց, որոնց սիրում է, Մինչ նրանք քնած են։

3Մարդու ժառանգությունը որդիներն են, Որոնք իր վարձն են, Եվ այն է պտուղն իր որովայնի։

4Ինչպես նետերը հզորի ձեռքերում, Այնպես են որդիները անկյալների։

5Երանի՜ նրան, ով իր ցանկությունը նրանցով լցրեց. Չեն ամաչելու, երբ դռան մոտ խոսեն Նրանց թշնամիներն իրենց հետ։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն