Սաղմոսներ

128

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1«Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-

2Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։

3Մեղավորները հարվածեցին թիկունքներիս, Երկարացրին իրենց անօրենությունները»։

4Արդար է Տերը, մեղավորների լուծը նա կխորտակի։

5Կամաչեն և կընկրկեն Բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։

6Նրանք կլինեն տանիքի խոտի նման, Որ չորանում է հնձվելուց առաջ։

7Դրանով հնձվորն իր բուռը չի լցնի, Ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։

8Նրանց կողքից անցնողները չեն ասի. «Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի, Եվ օրհնյալ լինեք Տիրոջ անունով»։

Նոր Էջմիածին · HYEJB2017