Սաղմոսներ

132

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1Որքա՜ն և որքա՜ն վայելուչ է, Որ եղբայրները բնակվում են միասին։

2Ինչպես յուղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մորուքին Եվ մորուքից ծորում նրա զգեստի քղանցքներին.

3Ինչպես ցող, որ ցողվում է Հերմոնից լեռան վրա։ Տերն այնտեղ պատրաստեց օրհնությունը Եվ կյանքը հավիտենական։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն