Սաղմոսներ

135

Ալելուիա

1Խոստովանե՛ք Տիրոջը, Որովհետև և հավերժ է նրա ողորմությունը։

2Խոստովանե՛ք աստվածների Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

3Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

4Միայնակ մեծամեծ սքանչելիքներ գործեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

5Իր իմաստությամբ ստեղծեց երկինքը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

6Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

7Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

8Արեգակին ստեղծեց՝ իբրև ցերեկվա , Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

9Լուսինն ու աստղերը՝ իբրև գիշերվա իշխաններ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

10Հարվածեց եգիպտացիների երկիրը՝ իր առաջնեկներով հանդերձ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

11Եվ Իսրայելին նրա միջից հանեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

12Ձեռքով բարձր և բազուկով հզոր, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

13Ճեղքեց մեծ ծովը և բաժանեց երկու մասի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

14Եվ Իսրայելին անցկացրեց նրա միջով, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

15Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

16Եվ հանեց իր ժողովրդին դեպի , Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Ժայռի միջից բխեցրեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

17Հարվածեց մեծամեծ ազգերի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

18Եվ սպանեց հզոր թագավորներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը.

19Ամորհացիների Սեհովն թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

20Բասանի Օվգ թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

21Երկիրը նրանց տվեց իբրև ժառանգություն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

22Ժառանգություն Իսրայելին՝ իր ծառային, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

23Տերը հիշեց մեզ մեր թշվառության մեջ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

24Եվ փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքերից, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

25Նա կերակուր է տալիս բոլոր ապրողներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

26Խոստովանե՛ք երկնավոր Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն