Սաղմոսներ

148

Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի

1Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, Օրհնեցե՛ք նրան բարձունքներից,

2Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր , Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ.

3Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, Օրհնեցե՛ք նրան, ողջ աստղե՛ր և լո՛ւյս.

4Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, Ջրե՛ր, որ վեր եք երկնից,

5Օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Որովհետև նա ասաց, և եղան, Հրամայեց, և հաստատվեցին։

6Հաստատեց նրանց հավիտյանս հավիտենից. Սահման դրեց, որը չի խախտվի։

7Օրհնեցե՛ք Տիրոջը երկրից, Վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ,

8Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց, Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։

9Լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ, Պտղաբե՛ր և բոլո՛ր մայրիներ,

10Գազաննե՛ր և բոլոր անասուննե՛ր, Սողուննե՛ր և բոլոր թևավո՛ր թռչուններ,

11Երկրի թագավորնե՛ր՝ զորքերով մեկտեղ, Իշխաննե՛ր և երկրի բոլո՛ր ,

12Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, Ծերե՛ր և մանուկնե՛ր, 13օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Միայն նրա անունը բարձր եղավ. Նրան խոստովանությունը՝ երկնքում և երկրում։

14Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։

Նոր Էջմիածին · HYEJB2017