Սաղմոսներ

23

Կիրակնօրյա սաղմոս Դավթի

1Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, Աշխարհը և նրա բոլոր բնակիչները։

2Նա ինքը ծովի վրա գցեց հիմքերը երկրի Եվ այն հաստատեց գետերի վրա։

3Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը, Կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում։

4Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,

5Նա կստանա Տիրոջից Եվ ողորմություն՝ իր փրկիչ Աստծուց։

6Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը, Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։

7- Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։

8- Ո՞վ է փառքի այս Թագավորը. Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը։

9- Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։

10- Ո՞վ է փառքի այս Թագավորը. Զորությունների Տերը. - Սա ինքն է փառքի Թագավորը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն