Սաղմոսներ

45

2 մեր ապավենն է և զորությունը Եվ օգնականը խիստ նեղությունների մեջ։

3Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։

4Շաչեցին և խռովվեցին ծովերի ջրերը, Եվ նրա զորությունից լեռները սասանվեցին։ Հանգիստ

5Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։

6Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի, Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։

7Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։

8Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։

9Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը, Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա.

10 մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։

11Փութացե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված. Պիտի բարձրանամ հեթանոսների մեջ Եվ երկրի երեսին։

12Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։

Նոր Էջմիածին · HYEJB2017