Սաղմոսներ

53

3Ո՜վ , քո անունով փրկի՛ր ինձ Եվ քո զորությամբ արդարացրո՛ւ ինձ։

4Ո՜վ Աստված, լսի՛ր աղոթքս, Ակա՛նջ դիր իմ խոսքերին։

5Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։

6Ահա Տերն է իմ օգնականը, Եվ Տերը՝ իմ հոգու պահապանը։

7Դարձնելով չարը թշնամիներիս վրա՝ Կորցրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ։

8Ես իմ կամքով քեզ զոհեր պիտի մատուցեմ Եվ պիտի խոստովանեմ քո անունը, Տե՛ր, Որովհետև է։

9Իմ բոլոր նեղություններից փրկեցիր ինձ, Եվ իմ աչքը տեսավ թշնամիներիս կործանումը։

Նոր Էջմիածին · HYEJB2017