Սաղմոսներ

66

2Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր մեզ, Ցո՛ւյց տուր երեսդ մեզ և ողորմի՛ր մեզ։ Հանգիստ

3Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։

4Ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն, Աստվա՛ծ, Բոլոր ժողովուրդները պիտի խոստովանեն քեզ։

5Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ

6Թող խոստովանեն քեզ ժողովուրդները, Աստվա՛ծ, Թող մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։

7Երկիրը տվեց իր պտուղը, և , Մե՛ր Աստված օրհնեց մեզ.

8Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ, Եվ երկրի բոլոր ծագերը պիտի վախենան նրանից։

Նոր Էջմիածին · HYEJB2017