Սաղմոսներ

69

2Աստվա՛ծ, ինձ օգնելո՛ւ նայիր, Տե՛ր, փութա՛ ինձ փրկելու։

3Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։

4Թող ամաչած դառնան, Ովքեր ինձ «վա՜յ, վա՜յ» էին ասում։

5Թող ցնծան և քեզնով ուրախանան բոլոր նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր։ Քո տված փրկությունը սիրողները Թող միշտ ասեն. « մեծ է»։

6Ես և անտուն եմ, Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ, Իմ փրկիչն ու իմ օգնականն ես. Տե՛ր իմ, մի՛ ուշացիր։

Նոր Էջմիածին · HYEJB2017