Սաղմոսներ
75
2Հայտնի է Աստված Հուդայի երկրում, Եվ մեծ է նրա անունն Իսրայելում։
3Խաղաղության մեջ հաստատվեց նրա տեղը, Եվ բնակությունը՝ Սիոնում։
4Տերն այնտեղ խորտակեց աղեղի զորությունը, Զենքը, սուրը և ճակատամարտը։
5Դու սքանչելի լուսատուն ես հավերժական լեռների։
6Պիտի խռովվեն բոլորը, որ սրտով անմիտ են, Ննջեցին իրենց քնի մեջ և ոչինչ չգտան. Բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստություն կար,
7Նաև նրանք, որ ձի էին հեծել, Քո սաստից ննջեցին, ո՛վ Հակոբի Աստված։
8Ահեղ ես դու. քո բարկության պատճառով ո՞վ կարող է քեզ ընդդիմանալ։
9Երբ երևացիր երկնքից, քո բարկությունը հայտնվեց։ Երկիրը վախեցավ և սարսեց, 10երբ Աստված եկավ դատելու, Ապրեցնելու երկրի բոլոր հեզերին։ Հանգիստ
11Քանզի մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, Եվ իմաստությամբ ծածկվածները Պիտի օրհնեն քեզ։
12Ուխտե՛ք և կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու համար Բոլորդ, որ նրա շուրջն եք։ Զոհե՛ր մատուցեք 13Ահեղին, Որ առնում է իշխանների հոգիները, Եվ որից սարսում են Երկրի բոլոր թագավորները։
Նոր Էջմիածին · HYEJB2017