Սաղմոսներ

76

2Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։

3Իմ նեղության օրերին Աստծուն փնտրեցի՝ Գիշերով ձեռքերս պարզած նրա առջև, և չխաբվեցի։ Չէր ուզում մխիթարվել հոգիս,

4Հիշում էի Աստծուն և ուրախանում, Հոգնությունից իմ ներսում նվաղում էր հոգիս։ Հանգիստ

5 չտվեցիր իմ աչքերին, խռովվեցի ու չխոսեցի։

6Հին օրերի մասին խորհեցի Եվ հին տարիները հիշեցի։

7Գիշերը սրտիս հետ խոսեցի. Հոգնությունից իմ ներսում Տառապեց հոգիս։

8Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։

9Կամ իսպառ զրկելո՞ւ է ինձ իր ողորմությունից, Կամ վե՞րջ է դնելու իր խոսքին սերնդեսերունդ։

10Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ , Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ

11Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։

12Հիշեցի Տիրոջ գործերն ի սկզբանե, Հիշեցի նրա սքանչելիքները։

13Խոսեցի քո բոլոր գործերի մասին, Խորհեցի քո ձեռքի գործերի մասին։

14Աստվա՛ծ, քո ճանապարհները սրբության մեջ են. Ո՞վ է ավելի մեծ Աստված, քան մեր Աստվածը,

15Դու սքանչելագործ Աստված ես։ Քո զորությունը ցույց տվեցիր քո ժողովրդին.

16Քո բազուկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ Հանգիստ

17Ջրերը տեսան քեզ, Աստվա՛ծ, Ջրերը տեսան քեզ և վախեցան, Եվ անդունդները խռովվեցին բազում ջրերի ձայնից։

18Ամպերը ձայն տվեցին, և նետերը սլացան

19Քո անիվի որոտման ձայնից։ Տիեզերքում երևացին քո փայլատակումները. Երկիրը խռովվեց և դողաց։

20Ծովում են քո ճանապարհները, Քո շավիղները՝ հորդառատ ջրերում, Եվ քո հետքերը չեն երևում։

21Իբրև հոտ առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի ձեռքով։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն