Սաղմոսներ

8

2Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։

3Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։

4Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։

5Ո՞վ է մարդը, որ հիշում ես նրան, Կամ մարդու որդին, որ այցի գաս նրան։

6Քո հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեցիր նրան, Փառքով ու պատվով պսակեցիր նրան

7Եվ կանգնեցրիր նրան քո բոլոր ձեռակերտների վրա։ Ամեն ինչ հնազանդ դարձրիր նրա ոտքերի տակ՝

8Ոչխար, արջառ և ամեն տեսակի վայրի անասուն,

9Երկնի թռչուններ ու ծովի ձկներ, որ շրջում են ուղիներում ծովի։

10Տե՜ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է Քո անունը երկրի վրա։

Նոր Էջմիածին · HYEJB2017