Սաղմոսներ
86
Սաղմոս Կորխի որդիների՝ օրհներգ
1Նրա հիմքերը սուրբ լեռան վրա են.
2Տերը Սիոնի դռներն ավելի է սիրում, Քան Հակոբի բոլոր վրանները։
3Քո մասին խոսեց փառավորյալը, Քաղա՛քդ Աստծու։
4Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, Որ ճանաչում են ինձ, Ահա և այլազգիներն ու Ծուրը Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։
5«Մա՛յր Սիոն»,- ասաց մարդը, Եվ մարդը ծնվեց նրա մեջ։ Եվ նրա հիմքերը Բարձրյալն ինքը գցեց։
6Տերը գրքերով պիտի պատմի այն ժողովուրդների Եվ իշխանների մասին, որոնք այնտեղ ծնվեցին։
7Քեզանով որքա՜ն պիտի ուրախանան բոլոր նրանք, Որոնց բնակությունը քեզանից է։
Նոր Էջմիածին · HYEJB2017