Սաղմոսներ
99
Սաղմոս Դավթի՝ խոստովանության
1Աղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ,
2Եվ ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ. Նրա դիմաց ցնծությա՛մբ մտեք,
3Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։
4Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։
5Քաղցր է Տերը, Հավիտյան է նրա ողորմությունը, Նրա ճշմարտությունը՝ սերնդեսերունդ։
Նոր Էջմիածին · HYEJB2017