Հռովմայեցիս

10

Հավատի և Օրենքի հակադրությունը

1Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և աղոթքն առ նրանց համար են, որպեսզի փրկվեն։ 2Նրանց համար վկայում եմ, որ Աստծու հանդեպ ունեն, սակայն անգիտությամբ, 3որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։ 4Օրենքի վախճանը Քրիստոսն է՝ բոլոր հավատացյալների արդարացման համար։

Փրկություն բոլորին

5Մովսեսն Օրենքից եկող արդարության մասին գրում է. ։ 6Իսկ հավատից եկող արդարության մասին այսպես է ասում. «Մի՛ ասա քո սրտում՝ ո՞վ է երկինք ելնելու», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու։ 7Կամ՝ «Ո՞վ է անդունդ իջնելու», այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու։ 8Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. , այսինքն՝ հավատի խոսքը, որը քարոզում ենք. 9որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան տվեց մեռելներից, կփրկվես։ 10Որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար, 11քանի որ Սուրբ Գիրքն ասում է. ։ 12Խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև, որովհետև նույնն է բոլորի Տերը, ձեռնահաս բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ 13Քանի որ ։

14Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու. 15կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. ։

16Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։ 17Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։ 18Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ ։

19Բայց հարցնում եմ. «Մի՞թե Իսրայելը չիմացավ։ Նախ՝ Մովսեսն ասում է. ։

20Իսկ Եսային համարձակվում է և ասում. ։

21Բայց Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի անհնազանդ ու խռովարար մի ժողովրդի»։

Նոր Էջմիածին · HYEJB2017