Հռովմայեցիս

9

Աստված և ընտրյալ ժողովուրդը

1Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով և չեմ ստում, խիղճս է ինձ վկայում Սուրբ Հոգով, 2որ մեծ տրտմություն կա իմ մեջ և անհատնում ցավ՝ իմ սրտում։ 3Կուզեի ես ինքս նզովված լինել Քրիստոսից իմ եղբայրների, իմ ազգակիցների համար ըստ մարմնի, 4որ իսրայելացիներն են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումները, 5նրանցն են նահապետները, ըստ մարմնի նրանցից է նաև Քրիստոսը, որ բոլորից վեր, հավիտյանս օրհնյալ է։ Ամեն։

Աստված հավատարիմ է իր խոստմանը

6Հնարավոր չէ, որ Աստծու խոսքը ձախողվի. որովհետև ոչ բոլորը, որ Իսրայելից են, իսրայելացի են, 7և ոչ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, նրա որդիներն են, այլ ։ 8Այսինքն՝ ոչ թե մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում. 9որովհետև այս է խոստումը, որ ասում է. ։ 10Եվ ոչ միայն այսքանը. այլ նաև այդպես եղավ Ռեբեկայի դեպքում, երբ մեկ անգամից հղիացավ երկու որդիով Իսահակից՝ մեր հորից։ 11Որովհետև քանի դեռ նրանք չէին ծնվել և քանի դեռ կամ չար բան չէին գործել (որպեսզի Աստծու ծրագիրը հաստատվի ընտրության համաձայն՝ 12հիմնված ոչ թե գործերի վրա, այլ նրա, ով կանչեց), նրան ասվեց. , 13ինչպես գրված է. ։

14Արդ, ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա։ Քա՛վ լիցի։ 15Քանի որ Մովսեսին ասում է. ։

16Հետևաբար, կախում չունի նրանից, ով ուզում է, ոչ էլ նրանից, ով ճիգ է թափում, այլ Աստծուց, որ ողորմում է։ 17Որովհետև Սուրբ Գիրքն ասում է փարավոնին. ։ 18Ապա ուրեմն, ում ուզում, ողորմում է, և ում սիրտն ուզում, կարծրացնում է։

Աստծու բարկությունը և ողորմությունը

19Սակայն պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեզ մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակվում»։ 20Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։ 21Կամ բրուտը չունի՞ կավի վրա նույն շաղախից անոթ շինելու, մեկը՝ պատվական, իսկ մյուսը՝ հասարակ։ 22Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար, 23որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։ 24Սրանք մենք ենք, որ Աստված կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաև հեթանոսների, 25ինչպես որ Օսեեի բերանով է ասում. ։

26։

27Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,

28։

29Եվ ինչպես Եսային է ասում. ։

Իսրայելը և փրկությունը

30Ուրեմն ի՞նչ ասենք. որ հեթանոսները, ովքեր արդարության չէին հետևում, ձեռք բերեցին, արդարություն, որ հիմնված է հավատի վրա, 31մինչդեռ Իսրայելը հետևում էր Օրենքի արդարությանը և Օրենքի արդարությանը չհասավ։ 32Ինչո՞ւ. որովհետև հիմնվեց ոչ թե հավատի, այլ Օրենքի գործերի վրա, քանի որ նրանք գայթակղության քարի վրա սայթաքեցին, 33ինչպես որ գրված է. ։

Նոր Էջմիածին · HYEJB2017