Սիրաք

13

Հարուստների մասին

1Ով դիպչի ձյութին, նրանով կշաղախվի։

2Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, և ով քեզնից հարուստ ու հզոր է, մի՛ եղիր նրա հետ։

3Ի՞նչ հարաբերություն ունի կավե սափորը մետաղյա կաթսայի հետ. սա հարվածում է, և այն փշրվում է։

4Հարուստը զրկում և ինքն է սպառնում, աղքատը զրկվում և ինքն է ներողություն խնդրում։

5Եթե դու նրան պետք լինես, նա քեզ կօգտագործի, իսկ եթե պետք չես, քեզ կլքի։

6Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի։

7Երբ քո կարիքը ունենա, կմոլորեցնի քեզ, կժպտա երեսիդ և հույս կտա քեզ։

8Քեզ հետ կխոսի ազնվությամբ և կասի՝ «Քեզ ի՞նչ է պետք», ու քեզ կամաչեցնի իր հյուրասիրությամբ,

9մինչև որ երկու-երեք անգամ կողոպտի և ապա խաբի քեզ, որից հետո երբ տեսնի քեզ, կարհամարհի ու երես կթեքի քեզնից։

10Զգո՛ւյշ եղիր, որպեսզի չմոլորվես, և մի՛ նվաստացիր քո ուրախության մեջ։

12Եթե հզորը քեզ հրավիրի, խուսափի՛ր, և նա առավել պնդելով՝ կհրավիրի քեզ իր մոտ։

13Շատ մեջ մի՛ ընկիր, որ չվռնդվես, ոչ էլ շատ հեռու մնա, որ մոռացվես։

14Մի՛ ձգտիր նրան հավասարվել և մի՛ հավատա նրա երկար խոսքերին, որովհետև երկար խոսքով նա քեզ կգայթակղեցնի և քո երեսին ժպտալով՝ կքննի քեզ։

15Անողորմ է նա, ով չի չափավորում իր խոսքը և չի զգուշանում տանջանքից ու կապանքներից։

16Ուշադի՛ր եղիր և չափազանց զգույշ, քանզի ամեն րոպե կարող ես կործանվել։

17Բայց այս լսելով իբրև երազի մեջ՝ հսկի՛ր դրանք։

18Քո կյանքի ամեն պահի սիրի՛ր Աստծուն և նրան քեզ փրկությա՛ն կանչիր։

19Յուրաքանչյուր կենդանի էակ իր նմանին է սիրում, և յուրաքանչյուր մարդ՝ իր մերձավորին։

20Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին։

21Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի և գառան միջև, այդպես էլ հարաբերություն չի կարող լինել մեղավորի ու արդարի միջև։

22Ի՞նչ կարող է լինել բորենու և շան միջև, և ի՞նչ խաղաղություն հարուստի և աղքատի միջև։

23Առյուծների որսը անապատի վայրի էշերն են, այդպես էլ հարուստների կերակուրը աղքատներն են։

24Հպարտի համար արգահատելի է խոնարհությունը, այդպես էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։

25Եթե հարուստը վտանգվի, բարեկամները նեցուկ կլինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանոթներից իսկ հեռու է վանվում։

26Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, և նրան տրվեց,

27բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան. թեև նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց։

28Երբ հարուստը խոսեց, բոլորը լռեցին և նրա խոսքերը մինչև երկինք բարձրացրին։

29Աղքատը խոսեց, և ասացին. «Սա ո՞վ է». իսկ եթե նա սայթաքի, ավելի կկործանեն նրան։

30Լավ է այն հարստությունը, որի մեջ չկա , և վատ է աղքատությունն ամբարշտի շուրթերին։

31Թե՛ բարիք և թե՛ չարիք գործելիս մարդու սիրտը այլափոխում է նրա երեսը։

32 սրտի նշանը զվարթ դեմքն է, բայց իմաստության գյուտը արդյունք է տանջալից խորհրդածության։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն