Սիրաք

20

Տեղին խոսելու և լռելու մասին

1Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։

2Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։

3Ինչքա՜ն լավ է բացահայտել հանդիմանվողի ապաշխարանքը, որովհետև այդպես կփախչես մեղքին հավանություն տալուց։

5Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում չկա։

6Կան, որ լուռ են, քանզի չգիտեն խոսելու ժամանակը։

7Իմաստուն մարդը լռում է մինչև խոսելու պահը, բայց ով անզգամ և ամբարիշտ է, առաջ է վազում։

8Ով շատախոսում է, կարհամարհվի, և ով անչափ սաստում է իր խոսքով, ատելի կլինի։

Հակադրություններ

9Կա հաջողություն, որ չարիք է մարդուն, գյուտ էլ կա, որ կորուստ է։

10Կա ողորմություն, որ չի օգնում, բայց ողորմություն էլ կա, որ կրկնակի հատուցում ունի։

11Նվաստություն կա, որ փառքից է գալիս, էլ կա, որ է տալիս։

12Կան, որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում, և կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում, բայց կան, որ յոթնապատիկ տուժում են։

13Ով խոսքով իմաստուն է, իր անձը սիրելի է դարձնում, բայց տխմարների շնորհներն ամաչեցնում են իրենց։

14Անզգամների ողորմությունը օգուտ չի բերի, քանզի նրանց աչքը մեկի փոխարեն շատն է ակնկալում։

15Քիչ է տալիս, բայց շատ է նախատում, և իր բերանը բացում է իբրև քարոզիչ։

16Հիմա փոխ կտա, իսկ վաղը հետ կպահանջի. այդպիսին Տիրոջ և մարդկանց համար ատելի է։

17Տխմարն այսպես է ասում. «Ես բարեկամ չունեմ, և իմ գործերի համար հատուցում չկա։

18Իմ հացն ուտողները կեղծավոր են»։

19Որքա՜ն հաճախ և ինչքա՜ն շատերը պետք է ծիծաղեն նրանց վրա։

20Լավ է ոտքից սայթաքել, քան լեզվից. այդպես էլ չարերի կործանումը շուտ կհասնի։

21Ապաշնորհ մարդը նման է տարաժամ առասպելի։

22Անմիտ մարդու շուրթերին առակներն անարժեք են դառնում, քանզի նա ժամանակին չի ասում։

23Մարդ կա, որ անընչության պատճառով անկարող է գործել. նա իր հանգստության մեջ խղճի խայթ չի զգում։

24Մարդ կա, որ ամոթի պատճառով է հոգին կորցնում. նա կկորչի իր մարդահաճության համար։

25Մարդ էլ կա, որ բարեկամի պատճառով է ամոթը հանձն առնում և նրան իզուր դարձնում իրեն։

26Մարդու մեջ սուտը չար բիծ է։

27Այլ բան է գողությունը և այլ բան՝ ստությունը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում։

28Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խոսքերը, և նրա ամոթը միշտ մնում է իր հետ։ Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իբրև հարազատ որդի և ազնիվ ժառանգ՝ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր, իսկ նա, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, նա ամոթ և նախատինք է իր պապերի համար և մի նոր ։

Հետևել նախնիների բարի օրինակին

29Ով խոսքով իմաստուն է, առաջ կտանի իրեն, և իմաստուն մարդը հաճելի կլինի մեծամեծներին։

30Ով մշակի հողը, կբարձրացնի իր ցորենի դեզը, որով գործողն էլ կբարձրանա, և ով հաճելի լինի մեծամեծներին, կքավի իր անիրավությունը։

31Նվերներն ու կաշառքը կուրացնում են իմաստունների աչքը և բերանի կապի նման կաշկանդում են հանդիմանությունը։

32Ծածկված իմաստությունն աներևույթ գանձ է. երկուսից էլ ի՞նչ օգուտ։

33Լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։

Նոր Էջմիածին · HYEJB2017