Սիրաք

24

Գովք իմաստության

1Իմաստությունը կգովի իրեն և պիտի պարծենա իր ժողովրդի մեջ։

2Բարձրյալի ժողովարանում պիտի բացի իր բերանը և նրա զորության առջև պարծենա.

5«Ես դուրս ելա Բարձրյալի բերանից և մշուշի նման ծածկեցի երկիրը։

7Ես բնակվեցի բարձունքներում, և իմ Աթոռը ամպի սյան մեջ է։

8Միայն ես պտտվեցի երկնքի ծիրով մեկ, գնացի անդունդների խորքերը,

9իշխեցի ծովի ալիքներին,

10բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին ու ազգերին։

11Այս բոլորի մեջ փնտրեցի հանգիստ և այն երկիրը, որտեղ ես հանդարտվեմ։

12Այն ժամանակ բոլորի Արարիչը պատվիրեց ինձ, և նա, ով ստեղծեց ինձ, ցույց տվեց իմ խաղաղության խորանը։

13Նա ասաց. “Դու բնակվի՛ր Հակոբի տոհմի մեջ և Իսրայելի մեջ ժառանգությո՛ւն ստացիր”։

14Սկզբից՝ հավիտենությունից առաջ, Տերն ստեղծեց ինձ, և ես հավիտյան չեմ նվազելու։

15Ես մատուցեցի նրա սուրբ խորանի առջև, ապա հաստատվեցի Սիոնի մեջ. Տերը նույնպես բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, և իմ իշխանությունը Երուսաղեմի մեջ է։

16Ես արմատավորվեցի փառավոր ժողովրդի մեջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգության մեջ։

17Բարձրացա Լիբանանի նոճու պես և Ահերմոնի լեռների դափնու նման։

18Բարձրացա, ինչպես արմավենին Ենգադիում և ինչպես վարդենու տունկը՝ Երիքովի մեջ։

19Բարձրացա դաշտի վայելուչ ձիթենու պես, բարձրացա սոսու նման։

20Վրանում բուրեցի իբրև կինամոն և խնկի ծառ,

21իբրև քաղբան, , ստաշխ և իբրև կնդրուկի անուշ հոտ։

22Բևեկնի նման արձակեցի իմ ոստերը, և իմ ոստերը փառքի ու շնորհների ոստեր են։

23Ես իբրև այգի շնորհներ եմ բխում, և իմ ծաղիկները փառքի և հարստության պտուղներ են։

26Մոտեցե՛ք ինձ ամենքդ, որ ցանկանում եք ինձ, և ճաշակե՛ք իմ արմատներից,

27քանզի իմ հիշատակը մեղրից քաղցր է, և իմ ժառանգությունն ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։

29Ովքեր ուտեն ինձ, տակավին քաղցած պիտի մնան, և ովքեր ըմպեն ինձ, տակավին պիտի ծարավեն։

30Ով ինձ լսի, չի ամաչի, և ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի»։

32Այս ամենը բարձրյալ Աստծու ուխտի Գիրքն է և Օրենքը,

33որ մեզ պատվիրեց Մովսեսը՝ իբրև Հակոբի ժողովուրդների ժառանգություն։

34Նա իմաստությունը հեղում է Փիսովն գետի նման

35և ինչպես Տիգրիսը՝ նորահաս բերքի օրերին։

36Նա գիտությունը լցնում է Եփրատի նման և ինչպես Հորդանանը՝ հնձի օրերին։

37Նա խրատը սփռում է իբրև և տարածում ինչպես Գեհոնը՝ բերքահավաքի օրերին։

38Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը ևս,

39քանզի նրա իմաստությունը ծովից անհուն է, և նրա խորհուրդը մեծ անդունդներից ավելի խոր է։

41Ես իբրև ջրմուղ ելա գետից և վտակի պես ելա դրախտից։

42Ասացի՝ ջրեմ պարտեզը և ածուն։

43Եվ ահա ջրմուղն ինձ համար գետ դարձավ, և գետն ինձ համար ծով դարձավ։

44Տակավին ես գիտությունը պիտի լուսավորեմ ինչպես առավոտ և նրա լույսը տարածեմ մինչև հեռաստանները։

46Եվ տակավին ուսմունքը պիտի սփռեմ իբրև և այն հավիտյանս պիտի թողնեմ ազգերի մեջ։

47Տեսե՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլև բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են այն։

Նոր Էջմիածին · HYEJB2017