Սիրաք

3

Խրատ որդիներին

2Լսե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այնպես, որ փրկվեք.

3քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։

4Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։

5Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։

6Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։

8Ով լսում է Տիրոջը, կհանգստացնի իր մորը և իր ծնողներին կծառայի այնպես, ինչպես տերերին։

9Գործով և խոսքով պատվի՛ր քո հորը, որպեսզի նրա կողմից գա քեզ վրա։

11Հոր օրհնությունն ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը։

12Քո հոր անարգանքի մեջ մի՛ փնտրիր, որովհետև քո հոր անարգանքը փառք չէ քեզ համար։

13Որովհետև մարդու փառքը իր հոր պատվից է գալիս, որդիների նախատինքը՝ մոր անպատվությունից։

14Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և իր կյանքի ընթացքում նրան մի՛ տրտմեցրու։

15Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։

16Ով հոգատար է հոր հանդեպ, չի մոռանա նրան։

17Դրա փոխարեն չարը կներվի քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ, և ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը։

18Ով լքում է հորը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մորը, անիծված է Տիրոջից։

Համեստության առավելությունները

19Որդյա՛կ, քո գործը հեզությա՛մբ կատարիր և կսիրվես ընտրյալ մարդկանցից։

20Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, և կգտնես Տիրոջ առաջ, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և նա փառավորում է իր կամքը կատարող խոնարհներին։

22Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, և այն, ինչ հզոր է քեզանից, մի՛ քննիր։ Մտքիդ մեջ պահի՛ր այն, ինչ հրամայվեց քեզ,

23քանզի քեզ պետք չեն գաղտնի բաներ։

24Ավելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետև ավելի իմաստություն է տրված քեզ, քան շատ մարդկանց։

26Արդարև, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, և դրանով չար մտածումը գայթակղեցրեց նրանց միտքը։

27Ով սիրում է տագնապը, նրա մեջ էլ պիտի կորչի։

28Համառ սիրտն ի վերջո չարաչար պիտի կործանվի,

29քանզի դաժան սիրտը ցավերով կծանրանա, և մեղավորը մեղքերի վրա մեղքեր կավելացնի։

30Ամբարտավանի հարվածներից բժշկություն չկա, որովհետև չարության բույսը արմատավորվեց իր մեջ։

31Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը. իմաստունի ցանկությունն է, որ լսող ականջ լինի։

33Ջուրը հանգցնում է բորբոքված կրակը, և ողորմածությունը քավում է մեղքերը։

34Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի։

Նոր Էջմիածին · HYEJB2017