Սիրաք

35

Ողորմության մասին

1Ով պահում է Օրենքը, նա բազմացնում է զոհաբերությունները։

2Ով լսում է պատվիրանները, է մատուցում փրկության համար։

4Ով ընտիր ալյուր է մատուցում, է փոխհատուցում, և ով ողորմություն է անում, օրհնության զոհ է մատուցում։

5Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնա չարությունից, և մարդու համար է անիրավությունից հեռու մնալը։

6Տիրոջ առջև ձեռնունայն մի՛ երևա, 7քանզի այս բոլորն արվում է պատվիրանի համար։

8Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, և դրա անուշահոտությունը Տիրոջ առջև է։

9Արդար մարդու զոհն ընդունելի է, և դրա հիշատակը չի մոռացվի։

10Լիառատ աչքով փառավորի՛ր Տիրոջը և նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։

11Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ և ընծա մատուցելիս և տասանորդն ուրախությա՛մբ ընծայիր։

12Բարձրյալին տո՛ւր ըստ նրա տվածների և լիառա՛տ աչքով տուր քո ձեռքի բարիքներից, 13քանզի Տերը հատուցող է և յոթնապատիկ կհատուցի քեզ։

14Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։

15Հույս մի՛ դիր անարդար զոհի վրա, քանզի Տերը դատավոր է, և նրա մոտ աչառություն չկա։

16Նա կողմնակալ չէ աղքատի հանդեպ և կլսի զրկվածի աղոթքը։

17Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը և ո՛չ էլ այրու, երբ նա է մատուցում։

18Մի՞թե արտասուք չի իջնում այրու այտերից, և մի՞թե նրա աղաղակը նրանց դեմ չէ, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։

20Ով հոժարությամբ է մատուցում, ընդունելի կլինի այն, և նրա խնդրանքները կհասնեն մինչև երկինք։

21Տառապյալի աղոթքները կանցնեն ամպերի միջով և մինչև չմոտենան Աստծուն, չեն մխիթարի նրան և չեն հեռանա, մինչև Բարձրյալը չայցելի, 22չդատի արդարությամբ և չհրապարակի վճիռը. Տերը չի ուշանա ու չի հանդուրժի նրանց, մինչև չփշրի անողորմների մեջքը՝ վրեժխնդիր չլինի հեթանոսներից,

23մինչև չոչնչացնի թշնամիների բազմությունը և չփշրի անիրավների գավազանները,

24մինչև ըստ իրենց գործերի չհատուցի արդարներին և մարդկանց գործերն էլ՝ ըստ իրենց խորհուրդների,

25մինչև չդատի իր ժողովրդին և իր ողորմությամբ չուրախացնի նրանց։

26Բարեպատեհ է նրա ողորմությունը նեղության ժամանակ, ինչպես անձրևաբեր ամպը՝ երաշտի ժամանակ։

Նոր Էջմիածին · HYEJB2017