Սիրաք

4

Եղբայրական փոխօգնություն

1Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալները։

2Մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։

3Մի՛ խռովիր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։

4Մի՛ մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի՛ դարձրու տնանկից։

5Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ,

6քանզի երբ նա իր հոգու դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքն անմիջապես կլսի Տերը, որն ստեղծել է նրան։

7Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին և քո ունկը խոնարհեցրո՛ւ իշխանի առաջ, նրա առաջ խոսի՛ր հեզությամբ և խոնարհությամբ։

9Զրկվածին փրկի՛ր հզորի ձեռքից և կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։

10Որբերի համար եղի՛ր ինչպես և նրանց մոր հանդեպ՝ որպես ամուսին,

11և դու կլինես Բարձրյալի որդու նման, որը քեզ ավելի կսիրի, քան քո մայրը։

Իմաստությունը կատարյալ է դարձնում մարդուն

12Իմաստությունը բարձրացնում է իր որդիներին և պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։

13Ով սիրում է նրան, կյա՛նքն է սիրում, և ովքեր առավոտից շտապում են դեպի նա, ուրախությամբ պիտի լցվեն։

14Ով ունի այն, պիտի ժառանգի, և ուր մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը, իսկ ով նրան է լսում, պիտի դատի հեթանոսներին։

15Ովքեր երկրպագում են նրան, ծառայում են սրբությանը, և Տերը սիրում է այն սիրողներին։

16Ով լսում է նրան, դատելու է ազգերին, և ով իր մտքի մեջ դնի այն, կապրի հույսով։

17Ով հավատա, կժառանգի այն, և երբ վրա հասնի չարությունը, նրա սերունդը կհարատևի։

18Սկզբից իմաստությունը կգնա այդ սերնդի հետ սայթաքուն ճանապարհներով,

19երկյուղ և վստահություն կբերի նրան և նրան փորձության կմատնի իր խրատով, մինչև որ վստահի նրա անձին և նրան փորձի իր հրահանգներով։

20Ապա դարձյալ ընդառաջ դուրս կգա նրան ուղիղ ճանապարհի վրա, կուրախացնի նրան և իր գաղտնիքները կհայտնի նրան։

22Բայց եթե մոլորվի, կթողնի նրան և կմատնի նրան իր իսկ գլորմանը։

Ճշմարիտ և կեղծ ամոթ

23Առժամանակ դանդաղի՛ր և զգո՛ւյշ եղիր չարից,

24և դու քո անձի համար ամոթահար չես լինի,

25քանզի ամոթ կա, որ դեպի է տանում, ամոթ էլ կա, որ փառք է բերում և ։

26Որդյա՛կ, մի՛ եղիր աչառու հակառակ քո անձի և մի՛ ամաչիր ի վնաս քեզ։

28Նեղության պահին խոսքը մի՛ արգելիր, քանզի ասվածից է ճանաչվում իմաստությունը, և խրատը՝ լեզվի խոսքերից։

30Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչի՛ր քո անարժանության համար։

32Մի՛ ամաչիր քո մեղքերը խոստովանելուց, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, քո անձը հիմարին մի՛ ենթարկիր,

33մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տերը՝ , կպայքարի քեզ հետ։

34Հանդուգն մի՛ եղիր քո լեզվով և ծույլ ու դանդաղկոտ՝ քո գործերում։

35Քո տան մեջ մի՛ եղիր առյուծի պես և դաժան՝ քո ծառաների հանդեպ։

36Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար և փակ՝ տալու ժամանակ։

Նոր Էջմիածին · HYEJB2017