Սիրաք

9

Խոհեմության խրատներ

1Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հարուցիր քո նկատմամբ։

2Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա։

3Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես։

4Մի՛ հաճախիր երգող ու պարող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը։

5Երկար մի՛ նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով։

6Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպեսզի չկորցնես քո ունեցվածքը։

7Քաղաքի փողոցներում դես ու դեն մի՛ գցիր աչքերդ և մի՛ թափառիր նրա ավերակների մեջ։

8Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։

9Շատերը մոլորվեցին կնոջ գեղեցկությունից. դրանից կրակի նման սեր է բորբոքվում։

12Ամենևին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մոտ և նրա հետ մի՛ խմիր. գուցե քո անձը շեղվի դեպի նա, և դու հոգով կորստյան մատնվես։

14Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հավասար չէ նրան։

15Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանա, ուրախությա՛մբ վայելիր։

16Մեղավորի փառքին մի՛ նախանձիր, որովհետև չգիտես, թե ինչպիսի՛ն կլինի նրա կործանումը։

17Հավանություն մի՛ տուր ամբարիշտների հավանած բանին. հիշի՛ր, որ մինչև չես արդարանա։

18Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու ունի, և դու չես տագնապի մահվան երկյուղից։

19Եթե մոտ էլ լինես, զգո՛ւյշ եղիր սխալ գործելուց, որպեսզի նա չխլի կյանքդ.

20համարի՛ր, որ որոգայթների միջով ես անցնում և քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։

21Ըստ քո կարողության ճանաչի՛ր մերձավորիդ և խորհրդակցի՛ր իմաստունների հետ։

22Արդարները թող քո սեղանակիցները լինեն, և Տիրոջ երկյուղը՝ քո պարծանքը։

23Զրուցի՛ր իմաստունների հետ, և քո բոլոր զրույցները թող լինեն Բարձրյալի Օրենքի մասին։

24Ճարտար վարպետները գովաբանվում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը՝ իր իմաստուն խոսքով։

25Լեզվանի մարդն ահավոր է իր քաղաքում, և ատելի է նա, ով հանդուգն է իր խոսքով։

Նոր Էջմիածին · HYEJB2017