Երգ Երգոց
3
1Գիշերն անկողնուս մեջ փնտրեցի իմ հոգու սիրելիին, փնտրեցի նրան և չգտա, կանչեցի, բայց ձայն չտվեց ինձ։
2Վեր կենամ ու շրջեմ քաղաքով, փողոցներով ու հրապարակներով և փնտրեմ իմ հոգու սիրելիին։ Փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի նրան, բայց ձայն չտվեց ինձ։
3Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ։ Արդյոք չե՞ք տեսել իմ հոգու սիրելիին։
Հարսն ասում է պահապաններին.
4Երբ նրանցից փոքր-ինչ անցա, գտա իմ հոգու սիրելիին։ Բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև չտարա նրան իմ մոր տունը և ինձ ծնողի սենյակը։
Փեսային գտնելով՝ ասում է.
Հարսը երկրորդ անգամ է երդվեցնում օրիորդներին.
5Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։
Փեսան ասում է հարսի մասին.
6Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։
Օրիորդներն այսպես ասացին.
7Ահա Սողոմոնի գահավորակը, նրա շուրջը վաթսուն սպառազեն մարդիկ են Իսրայելի քաջերից։
8Բոլորն էլ՝ պատերազմի հմուտ սուսերավորներ, յուրաքանչյուր այր՝ սուրն ազդրին՝ ընդդեմ գիշերվա արհավիրքների։
9Սողոմոն արքան գահավորակ պատրաստեց իրեն Լիբանանի փայտից։
10Նրա սյուները շինեց արծաթից, կոնքերը՝ ոսկուց, ձեղունը՝ ծիրանիից, մեջը՝ ակնազարդ՝ տարածված Երուսաղեմի դուստրերի սիրով։
11Դուստրե՛ր Սիոնի, ելե՛ք և նայե՛ք Սողոմոն արքային՝ այն պսակով, որով նրան պսակեց նրա մայրը նրա փեսայության և նրա սրտի ուրախության օրը։
Նոր Էջմիածին · HYEJB2017