Երգ Երգոց

5

Հարսն աղաչում է, որ իր Փեսան ցած իջնի

1Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։

Փեսան ասում է հարսին.

2Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, ՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։

Հարսն զգում է, որ փեսան բախում է դուռը.

Փեսան ասում է.

Հարսն այսպես է ասում.

3Հանեցի իմ պատմուճանը. ինչպե՞ս հագնեմ այն, լվացի ոտքերս. ինչպե՞ս աղտոտեմ դրանք։

4Իմ եղբորորդին մեկնեց իր ձեռքը պատուհանից, դրանից որովայնս խռովվեց։

5Ես վեր կացա՝ բացելու դուռն իմ եղբորորդու առաջ. իմ ձեռքերը կաթեցրին, և իմ մատներից զմուռս լցվեց դռան բռնակի վրա։

6Ես բացեցի դուռն իմ եղբորորդու առաջ, իմ եղբորորդին անցավ, և իմ հոգին ելավ նրա խոսքի հետ։ Փնտրեցի նրան և չգտա, կանչեցի նրան, և ձայն չտվեց ինձ։

7Ինձ հանդիպեցին քաղաքում շրջող պահապանները, խփեցին և վիրավորեցին ինձ. պարիսպների պահապանները ամառային հագուստս հանեցին իմ վրայից։

8Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով. եթե գտնեք իմ եղբորորդուն, պատմե՛ք նրան, որ ես լի եմ նրա խանդակաթ սիրով։

Երուսաղեմի դուստրերը և պարիսպների պահապանները հարցնում են հարսին.

9Ինչո՞վ է առավել քո եղբորորդին մյուս եղբորորդիներից, գեղեցի՛կդ կանանց մեջ, ինչո՞վ է նա առավել մյուս եղբորորդիներից, որ այդպես երդվեցնում ես մեզ։

Հարսը նկարագրում է իր եղբորորդուն, թե ինչպիսին էր.

10Եղբորորդին իմ սպիտակ է ու բոսոր՝ ընտրված բյուրավորներից,

11Նրա գլուխը պատվական է, վարսերը՝ գանգուր ու ագռավի նման սև։

12Աչքերը՝ իբրև աղավնիներ առատ ջրերի վրա, կաթով լվացված ու նստած առատ ջրերի վրա։

13Խնկամանների պես նրա ծնոտները բուրում են անուշահոտությունը օծման յուղերի, շուշաններ են շուրթերը նրա, որ առատ զմուռս են բուրում։

14Ոսկյա ճախարակներ են ձեռքերը նրա՝ զարդարված ակներով Թարսիսի. փղոսկրյա տախտակ է որովայնը նրա՝ ընդելուզված ակներով շափյուղա։

15Ոսկյա խարիսխների վրա հաստատված մարմարյա սյուներ են սրունքները նրա։ Տեսքը նրա նման է Լիբանանի ընտիր եղևնափայտի,

16Քացրությամբ է լի ու ամբողջովին ցանկալի է կոկորդը նրա։ Այսպիսին է եղբորորդին իմ, այսպիսին է մերձավորն իմ, դուստրե՛ր Երուսաղեմի։

Երուսաղեմի դուստրերը հարցնում են, թե ո՛ւր գնաց հարսի եղբորորդին։

17Ո՞ւր գնաց քո եղբորորդին, գեղեցի՛կդ կանանց մեջ, ո՞ր կողմը գնաց քո եղբորորդին, որ մենք էլ քեզ հետ փնտրենք նրան։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն