Տոբիթ

1

Նախաբան

1Տովբիթի՝ Նեփթաղիմի ցեղից Սասիելի սերնդից Գաբայելի որդի Անավելի որդի Անանիելի որդի Տովբիելի որդու խոսքերի գիրքը։ 2Նա Ասորեստանի Ենեմեսար թագավորի օրոք գերեվարվեց Թեզբուեից, որը գտնվում է Գալիլեայում՝ Նեփթաղիմի Կիդիովսից աջ և Ասերի ցեղից վերև։

Տովբիթի հիշողությունները

3Ես՝ Տովբիթս, իմ կյանքի բոլոր օրերին քայլեցի ճշմարտության և արդարության ճանապարհով և բազում ողորմություններ արեցի իմ ազգին ու իմ եղբայրներին, որոնք ինձ հետ ասորեստանցիների երկրում էին՝ Նինվեում։

4Երբ ես իմ երկրում էի՝ Իսրայելում, և մինչ երիտասարդ էի, իմ նախահոր՝ Նեփթաղիմի ողջ ցեղը մերժեց ու հեռացավ Երուսաղեմի տաճարից, որն ընտրված էր Իսրայելի բոլոր ցեղերի կողմից, որպեսզի այնտեղ մատուցեն բոլոր ցեղերը, և որտեղ նվիրագործվել ու կառուցվել էր Բարձրյալի բնակության տաճարը բոլոր սերունդների համար։

5Բոլոր ցեղերը, այդ թվում նաև իմ նախահոր՝ Նեփթաղիմի տունը, ապստամբելով Տիրոջ դեմ, սկսեցին զոհ մատուցել երինջին՝ Բահաղի կուռքին։ 6Հաճախ միայն ես էի, որ վերցնելով բերքի երախայրիքն ու տասանորդը և առաջին խուզի բուրդը՝ էի գնում տարեկան տոներին, ինչպես որ հավիտենական հրամանով սահմանված է ողջ Իսրայելի համար։ 7Զոհասեղանի առջև, ուր մատուցվում են բոլոր նվիրաբերությունները, դրանք տալիս էի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Առաջին տասանորդը տալիս էի Ղևիի որդիներին, որոնք ծառայում էին Երուսաղեմում։ Երկրորդ տասանորդը հավաքում ու վաճառում էի և ամեն տարի գնում ու ամբողջ դրամը նվիրում էի Երուսաղեմին։ 8Իսկ երրորդը տալիս էի նրանց, ովքեր դրա կարիքն ունեին, ինչպես որ պատվիրել էր իմ հոր մայրը՝ Դեբովրան, քանի որ ես որբ էի մնացել իմ հորից։ 9Երբ տղամարդ դարձա, իմ հոր սերնդից առա և նրանից ունեցա Տովբիային։

10Երբ գերեվարվեցի , իմ բոլոր եղբայրներն ու իմ ողջ տոհմն ուտում էին հեթանոսների հացից։ 11Սակայն ես պահեցի ինձ և չկերա, 12քանի որ իմ ողջ հոգով հիշում էի Աստծուն։ 13Եվ Բարձրյալն ինձ տվեց ու ուշադրության արժանացրեց Նեմեսարի առաջ, և դարձա նրա գնորդը։

14Առևտրի համար գնում էի Մարաստան։ Մի առիթով Մարաց երկրի Հռագիս քաղաքում Գաբրիայի եղբոր՝ Գաբայելի մոտ պահ տվեցի տասը քանքար արծաթ։ 15Երբ Նեմեսարը մահացավ, նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Սենեքերիմը, և քանի որ նրա օրոք դրությունն անկայուն էր, այլևս չկարողացա Մարաց երկիրը գնալ։

16Նեմեսարի օրերին իմ եղբայրներին շատ ողորմություններ էի անում։ 17Իմ հացը տալիս էի քաղցածներին, իմ հագուստը՝ մերկերին, և եթե իմ ազգից մեկին մեռած և պարսպից դուրս նետված էի տեսնում, էի նրան։ 18Եվ ում Սենեքերիմ արքան սպանում էր, երբ որպես փախստական եկավ Հուդայի երկրից, գողանում և թաղում էի նրանց, որովհետև իր բարկության մեջ շատերին սպանեց։ Բայց հետո, երբ նրանց դիակները փնտրեց, չգտավ։ 19Նինվեացիներից մեկը մտավ և հայտնեց թագավորին իմ մասին, որ ես եմ թաղում դիակները։ Ես թաքնվեցի, բայց իմանալով, որ փնտրում են ինձ՝ սպանելու համար, վախեցա և փախա։ 20Իմ ողջ ունեցվածքը հափշտակվեց, ոչինչ չմնաց, բացի իմ կնոջից և իմ Տովբիա որդուց։

21Հիսուն օր չանցած՝ թագավորի երկու որդիները սպանեցին իրենց հորը և փախան Հայոց [Ο΄ Արարատի] լեռները։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդի Սաքերդոնը։ Եվ նա Աքիաքարին՝ իմ Անայելի որդուն, կարգեց իր ամբողջ թագավորության և իր ողջ տան գլխավոր տնտես։ 22Աքիաքարն ինձ համար բարեխոսեց թագավորին։ Եկան ինձ հետ տանելու, և ես վերադարձա Նինվե։ Աքիաքարը տակառապետն էր, և թագավորի տան ելն ու մուտն իր ձեռքում էր։ Սաքերդոնը նրան իր երկրորդը կարգեց։ Նա իմ եղբոր որդին էր։

Նոր Էջմիածին · HYEJB2017