Տոբիթ

11

Տովբիթի աչքերի բուժումը

1Այսպես նա գնաց նրանց հետ, մինչև որ մոտեցան Նինվեին։ Ռաֆայելը Տովբիային ասաց. 2«Եղբա՛յր, չգիտե՞ս, թե ինչպիսի՛ վիճակում թողեցիր քո հորը։ 3Արի՛ կնոջիցդ առաջ անցնենք և նախապատրաստենք տունը։ 4Վերցրո՛ւ նաև ձկան լեղին»։ Նրանք գնացին, շունն էլ գնաց նրանց հետևից։ 5Իսկ Աննան, ըստ սովորության, նստած սպասում էր իր որդու ճանապարհին։ 6Նա տեսավ, որ որդին գալիս է, և ասաց. «Ահա գալիս է քո որդին, նաև այն մարդը, որ ընկերացել էր նրան»։

7Ռաֆայելը Տովբիային ասաց. «Ես գիտեմ, որ քո հոր աչքերը կբացվեն։ 8Այդ լեղին քսի՛ր նրա աչքերի շուրջը. այն կկսկծացնի ու նրա աչքերից կհեռացնի սպիտակ փառը, և նա կտեսնի»։

9Աննան ընդառաջ գնաց, իր որդու վզով ընկավ ու ասաց նրան. «Որդյա՛կ իմ, ես քեզ տեսա, սրանից հետո ես անհոգ կմեռնեմ»։ Եվ երկուսով լաց եղան։ 10Տովբիթը դուրս ելավ դռների մոտ։ Նա խարխափում էր ու գլորվում։ Որդին շտապեց նրա մոտ, 11բարձրացրեց ու կանգնեցրեց հորը։ Ապա լեղին քսեց հոր աչքերին ու ասաց. «Հայրի՛կ, տոկա՛ և համբերի՛ր»։ 12Մի պահ անց փառն անմիջապես կեղևահան եղավ ու թափվեց նրա աչքերից։ 13Նա տեսավ իր որդուն ու նրա վզով ընկավ, լաց եղավ ու ասաց.

14«Օրհնյա՜լ ես, Տե՛ր, Աստվա՛ծ, և հավիտյանս օրհնյալ է քո անունը, օրհնյալ են քո բոլոր սուրբ հրեշտակները, որովհետև դու խրատեցիր ինձ, ապա ողորմեցիր, քանի որ ահա տեսնում եմ իմ որդի Տովբիային»։

15Նրա որդին ուրախությամբ ներս մտավ ու հորը պատմեց այն մեծասքանչ դեպքերի մասին, որ իր հետ կատարվեցին Մարաստանում։

16Ապա Տովբիթը խնդությամբ և Աստծուն օրհնաբանելով ընդառաջ ելավ իր հարսին Նինվեի դռների մոտ։ Ովքեր տեսնում էին նրան, զարմանում էին, որ նա տեսնելով է քայլում։ Տովբիթը նրանց առջև էր մատուցում Աստծուն, որովհետև ողորմել էր իրենց։ 17Երբ Տովբիթը մոտեցավ իր հարսին, օրհնեց նրան ու ասաց. « եկար, դո՛ւստրս, թող օրհնյալ լինի , որ քեզ բերեց մեզ մոտ, և թող օրհնվեն քո հայրն ու մայրը»։ 18Նրա բոլոր եղբայրները, որ Նինվեում էին, ուրախացան 19և այնտեղ յոթ օր արեցին։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն