Տոբիթ

12

Ռաֆայելը հայտնում է իր ինքնությունը

1Տովբիթը կանչեց իր որդի Տովբիային ու ասաց. «Որդյա՛կ, այժմ տե՛ս, թե ի՛նչ վարձ ես տալու հետդ եկած մարդուն. արժե, որ ավելին տաս»։ 2Նա պատասխանեց. «Հա՛յր, ինձանից ոչինչ չի պակասի, եթե նրան տամ ինձ հետ բերված ունեցվածքիս կեսը, 3որովհետև ինձ ողջ-առողջ բերեց քեզ մոտ, բուժեց իմ կնոջը, բերեց իմ արծաթը և քեզ նույնպես առողջացրեց»։ 4Ծերունին ասաց. «Նա արժանի է»։ 5Եվ կանչեց հրեշտակին ու ասաց նրան. «Դու վերցրո՛ւ կեսն այն ամենի, որ բերեցիր»։ 6Այն ժամանակ հրեշտակը նրանց երկուսին գաղտնի կանչեց մի կողմ և ասաց. «Դուք Աստծո՛ւն օրհնեցեք, նրա՛ն խոստովանեք, փա՛ռք տվեք նրան և բոլորի առջև գոհությո՛ւն հայտնեք այն ամենի համար, որ նա արել է ձեզ հետ, որովհետև է Աստծուն օրհնաբանելը, նրա անունը փառավորելը և Աստծու գործերը պատվով հռչակելը. մի՛ հապաղեք նրան բարեբանել։ 7Լավ է թագավորի գաղտնիքը թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով հայտնել։ Բարի՛ն գործեք, և ձեզ չար բան չի պատահի։ 8Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով։ Բարի է քիչ ունեցվածքը արդարությամբ, քան շատը՝ անիրավությամբ։ Լավ է ողորմություններ անել, քան ոսկու գանձ կուտակել։ 9Ողորմությունը փրկում է մահից և սրբում բոլոր մեղքերից. ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում են կյանքով, 10իսկ ովքեր են գործում, նրանք իրենց կյանքի դեմ պատերազմողներ են։ 11Այժմ ես ձեզանից ոչինչ չեմ թաքցնի, որովհետև արդեն ասացի, որ լավ է արքայի գաղտնիքները թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով հայտնել։ 12Երբ դու և քո հարս Սառան աղոթքի կանգնեցիք, ես ձեր խնդրանքները մատուցեցի Սուրբի առջև։ Նաև քեզ հետ էի, երբ դու էիր մեռելներին։ 13Երբ չհապաղեցիր վեր կենալ ու թողնել քո ճաշը, որպեսզի գնաս և թաղես մեռելը, ինձնից աննկատ չմնացիր բարիք գործելով, այլ դարձյալ քեզ հետ էի։ 14Եվ հիմա ինձ ուղարկեց՝ բժշկելու քեզ և քո հարս Սառային։ 15Ես Ռաֆայելն եմ, մեկն այն յոթ սուրբ հրեշտակներից, որոնք մատուցում են սուրբերի աղոթքները և ներկայանում Սուրբի Փառքի առջև»։

16Նրանք երկուսն էլ այլայլվեցին ու երեսնիվայր ընկան գետնին, որովհետև շատ էին վախեցել։ 17Հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, թող լինի ձեզ, Աստծո՛ւն օրհնեցեք, 18որովհետև ես ոչ թե իմ շնորհիվ եկա, այլ ձեր Աստծու կամքով. նրան օրհնեցե՛ք հավիտյան։ 19Այն բոլոր օրերին, որ ես երևում էի ձեզ, ո՛չ կերա, ո՛չ էլ խմեցի, այլ դուք էիք տեսնում։ 20Այժմ գոհությո՛ւն մատուցեք ձեր Աստծուն, որովհետև ես բարձրանում եմ նրա մոտ, ով ուղարկեց ինձ։ Իսկ դուք գրե՛ք այս ամենի մասին, որ եղավ ու կատարվեց»։

21Այս ամենը գրվեց գրքում։ Իսկ նրան այլևս չտեսան։ 22Նրանք պատմում էին Աստծու մեծամեծ գործերի և այն մասին, թե ինչպես իրենց հայտնվեց Տիրոջ հրեշտակը։

Նոր Էջմիածին · HYEJB2017