Տոբիթ
9
Ռաֆայելը բերում է արծաթը
1Տովբիան կանչեց Ռաֆայելին և նրան ասաց. 2«Եղբա՛յր Ազարիա, դու հետդ մի պատանի ու երկու ո՛ւղտ վերցրու և գնա՛ Մարաց Հռագիս քաղաքը՝ Գաբայելի մոտ, և ի՛նձ բեր արծաթը։ Նրան էլ հետդ առնելով՝ հարսանի՛ք բեր։ 3Քանի որ Հռագուելը երդվեց, որ ինձ չի արձակի։ 4Այժմ իմ հայրն օրերն է հաշվում։ Եթե ուշանանք, շատ կվշտանա ու կտրտմի»։
5Ռաֆայելը գնաց և իջևանեց Գաբայելի մոտ ու նրան տվեց մուրհակը։ Գաբայելը բերեց արծաթի կնքված պարկերն ու տվեց նրան։ 6Եվ առավոտյան կանուխ նրանք հարսանիք գնացին։ Տովբիան սիրեց իր կնոջը։
Նոր Էջմիածին · HYEJB2017