Առաջին Մնացորդաց գիրք
3
1Եւ սոքա՛ են որդիք Դաւթայ որք ծնան նմա ՚ի Քեբրոն. անդրանիկն Ամոն՝ յԱքինովամայ Յեզրայելացւոյ, եւ երկրորդն Դաղուիա՝ յԱբիգեայ Կարմելացւոյ. 2երրորդն Աբեսողոմ, որդի Մովքայ՝ դստեր Թողմայ թագաւորին Գեսուրայ. չորրորդ Ադոնիա՝ որդի Ագիթայ. 3հինգերորդ Սափատիաս՝ յԱբիտաղայ. վեցերորդ Յեթրամ, յԱղգեայ կնոջէ իւրմէ։ 4Սոքա՛ ծնան նմա ՚ի Քեբրոն. եւ թագաւորեաց անդ զեւթն ամ եւ զվեց ամիս. եւ երեսուն եւ երիս ամս թագաւորեաց յԵրուսաղէմ։ 5Եւ սոքա՛ ծնան նմա յԵրուսաղէմ, Սամաա, Սովբաբ, Նաթան, եւ Սողոմոն ՚ի Բերսաբեացւոյն ՚ի դստերէ Ամիելի. 6եւ Յեբաար, եւ Եղ՚իսամա, 7եւ Եղ՚իփալէտ, եւ Նագեբ, եւ Նափեկ, եւ Նափիի, 8եւ Եղիսամա, եւ Եղ՚իթադա. սոքա ինն եւ տասն 9որդի Դաւթայ, առանց որդւոց հարճից նորա. եւ Թամար քոյր նոցա։ 10Որդիք Սողոմոնի, Հռոբովամ, եւ Աբիաս որդի նորա. Ասա որդի նորա. Յովսափատ որդի նորա։ 11Յովրամ որդի նորա, Ոքոզիաս որդի նորա, Յովաս որդի նորա. 12Ամասիա որդի նորա. Ազարիա որդի նորա. Յովաթամ որդի նորա. 13Աքազ որդի նորա. Եզեկիա որդի նորա. Մանասէ որդի նորա. 14Ամովս որդի նորա. Յովսիա որդի նորա։ 15Եւ որդիք Յովսիայ. անդրանիկ՝ Յովաքազ. երկրորդ՝ Յովակիմ. երրորդ՝ Սեդեկիա. չորրորդ՝ Աղ՚ում։ 16Եւ որդիք Յովակիմայ. Յեքոնիաս որդի նորա. Սեդեկիաս որդի նորա։ 17Եւ որդիք Յեքոնիայ. Ասիր. Սաղաթիէլ որդի նորա։ 18Մեղ՚քիրամ, եւ Փադայիաս, եւ Սովսամով, եւ Նաբատիաս, եւ Սանեսար, եւ Յեքոնիաս։ 19Եւ որդիք Սաղաթիելի. Զորաբաբէլ, եւ Սեմէի. եւ որդիք Զորաբաբելի. Մասողամոս, եւ Անանիաս, եւ Սաղովմէ քոյր նոցա. 20եւ Ասեբա, եւ Ոող. եւ Բարաքիաս, եւ Ասադիաս, եւ Ասոբասէդ՝ ո՛ւթ։ 21Եւ որդիք Անանիայ՝ Փալէտիա, եւ Յեսիա որդի նորա. Հռափայիա որդի նորա. Ոռնա որդի նորա. Աբդիա որդի նորա. Սեքենիա որդի նորա։ 22Եւ որդիք Սեքենիայ, Սամայիա. եւ որդիք Սամայայ, Քետտուս, եւ Յովէլ, եւ Բերիա, եւ Նովադիա, եւ Սափատ, եւ Սափեք, վեց։ 23Եւ որդիք Նովադիայ՝ Եղ՚իոնէ, Եզեկիաս, Եսրիկամ. երեք։ 24Եւ որդիք Եղ՚իոնեայ՝ Ովդուիա, եւ Եղիասիբ, եւ Փադայիա, եւ Ակկուբ, եւ Յովնան, եւ Գաղայիա, եւ Անանիա, եւթն։
Գրաբար, 1805 · HYGRB1805