Ա Կորնթացիս
12
1Այլ վասն հոգեւորացն ե՛ղբարք՝ ո՛չ կամիմ եթէ տգէտք իցէք։ 2Գիտէ՛ք իսկ, զի մինչ հեթանոսքն էիք, առ կուռս անմռունչս որպէս երթայիք եւ գայիք։ 3Վասն որոյ ցուցանե՛մ ձեզ. զի ո՛չ ոք Հոգւով Աստուծոյ խօսի, եւ ասիցէ թէ նզովեալ Յիսուս. եւ ո՛չ ոք կարէ ասել՝ Տէր զՅիսուս, եթէ ո՛չ Հոգւո՛վն Սրբով։ 4Թէպէտ եւ բաժինք շնորհաց են՝ այլ Հոգի նո՛յն է։ 5Եթէ բաժինք պաշտամանց են, այլ Տէր նո՛յն է։ 6Եթէ բաժինք յաջողութեանց են, այլ Աստուած նո՛յն է՝ որ աջողէ զամենայն յամենայնի։ 7Բայց իւրաքանչիւր ումեք տուեա՛լ է յայտնութիւն Հոգւոյն՝ առ իւրաքանչի՛ւր օգո՛ւտ։ 8Ումեմն ՚ի Հոգւոյն տուեալ է բա՛ն իմաստութեան. այլում բա՛ն գիտութեան ըստ նմին Հոգւոյ. 9միւսումն հաւա՛տք՝ նովին Հոգւով. այլում շնո՛րհս բժշկութեանց նովին Հոգւով. 10այլում աջողութիւնք զօրութեանց. այլում մարգարէութի՛ւն. այլում ընտրութի՛ւն հոգւոյ. այլում ա՛զգք լեզուաց. այլում թարգմանութիւնք լեզուաց։ 11Այլ զայս ամենայն աջողէ մի եւ նո՛յն Հոգի, եւ բաժանէ՛ իւրաքանչիւր որպէս եւ կամի։ 12Որպէս մարմին մի է, եւ անդամս բազումս ունի. եւ ամենայն բազում անդամք մարմնոյն՝ մի մարմին է. նոյնպէս եւ Քրիստոս։ 13Քանզի միով Հոգւով մեք ամենեքեան ՚ի մի՛ մարմին մկրտեցաք. եթէ Հրեա՛յք, եթէ հեթանո՛սք, եթէ ծառա՛յք, եթէ ազատք, ամենեքին զմի՛ Հոգի արբաք։ 14Քանզի մարմին ո՛չ մի անդամ է, այլ բազո՛ւմ։ 15Եթէ ասիցէ ոտն. Զի չեմ ձեռն՝ չե՛մ ՚ի մարմնոյ անտի, ո՛չ այնու չիցէ ՚ի մարմնոյ անտի։ 16Եւ եթէ ասիցէ ունկն. Վասն զի չեմ ակն՝ չեմ ՚ի մարմնոյ անտի, ո՛չ այնու չիցէ ՚ի մարմնոյ անտի։ 17Եթէ ամենայն մարմինն ա՛կն էր, ո՞ւր էր ունկն. եւ եթէ ամենայն լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք։ 18Բայց արդ՝ Աստուած եդ զանդամսն՝ զմի՛ մի՛ իւրաքանչի՛ւր ՚ի նոցանէն ՚ի մարմին՝ որպէս եւ կամեցաւ։ 19Ապա թէ էր ամենայն մի անդամ, ո՞ւր էր մարմին։ 20Բայց արդ՝ անդամք բազումք են, եւ մարմին մի՛։ 21Ոչ կարէ ակն ասել ցձեռն, թէ չե՛ս ինձ պիտոյ, եւ կամ դարձեալ գլուխն ցոտսն՝ թէ չէ՛ք ինձ պիտոյ։ 22Այլ առաւել որ թուին անդամք մարմնոյն՝ թէ տկարագոյնք իցեն, կարեւո՛րք են. 23եւ որ թուինն թէ անարգագոյնք իցեն մարմնոյն, այնց առաւելագո՛յն պատիւ առնեմք. եւ ամօթոյքն մեր առաւե՛լ եւս պարկեշտութիւն ունին։ 24Եւ պարկեշտիցն մերոց չէ՛ ինչ պիտոյ. քանզի Աստուած խառնեաց զմարմինն, եւ նուազին առաւել եւս պատիւ ետ. 25զի մի իցեն հերձուածք ՚ի մարմնի անդ, այլ զի նո՛յնք զմիմեանց հոգայցեն անդամքն։ 26Եւ եթէ վշտանայ ինչ մի անդամն, վշտանա՛ն ամենայն անդամքն ընդ նմա. եւ եթէ փառաւորի մի անդամն, խնդա՛ն ամենայն անդամքն ընդ նմա։ 27Այլ դուք մարմինք Քրիստոսի էք, եւ անդամք յանդամոց նորա։ 28Եւ զորս եդն Աստուած յեկեղեցւոջ՝ ա՛յս են. նախ՝ զառաքեա՛լս, երկրորդ՝ զմարգարէ՛ս, երրորդ՝ զվարդապե՛տս, ապա՝ զօրութիւնս, ապա՝ շնորհս բժշկութեանց, օգնութիւնս, վարի՛չս, ա՛զգս լեզուաց, թարգմանութիւնս լեզուաց։ 29Մի՛թէ ամենեքի՞ն առաքեալք իցեն. միթէ ամենեքի՞ն մարգարէք իցեն. միթէ ամենեքի՞ն վարդապետք իցեն. միթէ ամենեքի՞ն զօրութիւնք իցեն. 30միթէ ամենեքի՞ն շնորհս բժշկութեան ունիցին. միթէ ամենեքի՞ն ՚ի լեզուս խօսեսցին. միթէ ամենեքի՞ն թարգմանիցեն։ 31Բայց նախանձաւո՛րք լերուք շնորհացն, որ լա՛ւն են. այլ ես՝ առաւե՛լ եւս ճանապարհ ցուցանեմ ձեզ։
Գրաբար, 1805 · HYGRB1805