Ա Կորնթացիս
14
1Զհե՛տ երթայք սիրոյ, եւ նախանձաւո՛ր լերուք հոգեւորացն, առաւել զի եւ դո՛ւք մարգարէանայցէք։ 2Զի որ խօսի ՚ի լեզուս՝ ո՛չ ընդ մարդկան խօսի, այլ ընդ Աստուծոյ. զի ո՛չ ոք է որ լսէ, բայց հոգւո՛վ խօսի խորհուրդս։ 3Իսկ որ մարգարէանայն, մարդկան խօսի շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն։ 4Որ խօսի ՚ի լեզուս, զա՛նձն իւր շինէ. եւ որ մարգարէանայ, զեկեղեցին շինէ։ 5Կամիմ զի ամենեքի՛ն դուք ՚ի լեզուս խօսիցիք, առաւել զի մարգարէանայցէ՛ք. զի լա՛ւ է որ մարգարէանայն, քան զայն որ ՚ի լեզուսն խօսիցի. բայց եթէ թարգմանեսցէ, զի եկեղեցին շինութիւն առնուցու։ վջ 6Բայց այժմ ե՛ղբարք, եթէ եկից առ ձեզ ՚ի լեզուս խօսելով. զի՛նչ օգուտ լինիցիմ ձեզ, եթէ ո՛չ խօսիցիմ, կամ յայտնութեամբ, կամ գիտութեամբ, կամ մարգարէութեամբ, կամ վարդապետութեամբ։ 7Այնպէս՝ որպէս անշո՛ւնչքն ձայն տայցեն, եթէ փող եւ եթէ քնար. զի եթէ ընտրութիւն ինչ բարբառոյն չառնիցեն, զիա՞րդ ճանաչիցի փողոյն հարկանել՝ կամ քնարին հնչել։ 8Քանզի եթէ խառնաձայն արձակիցէ փողն, ո՞վ պատրաստեսցի ՚ի պատերազմ։ 9Նոյնպէս եւ դուք՝ եթէ լեզուօք ո՛չ նշանակիցէք զբանն, զիա՞րդ ճանաչիցին խօսքն. զի լինիցիք այնուհետեւ իբրեւ ընդ օդս խօսեցեալք։ 10Զի ա՛յնչափ ազգք ձայնից են յաշխարհի, եւ ո՛չինչ է՝ անձայն։ 11Իսկ արդ՝ եթէ ո՛չ գիտիցեմ զզօրութիւն ձայնին, լինիցիմ այնմ որ խօսիցին ընդ իս խո՛ւժ, եւ նա որ խօսիցին ընդ իս՝ դուժ։ 12Նոյնպէս եւ դուք՝ քանզի նախանձորդք էք հոգեւորացն, վասն շինածոյ եկեղեցւոյն, խնդրէք զի առաւել եւս իցէք։ 13Վասն որոյ որ խօսին ՚ի լեզուս, աղօ՛թս արասցէ՝ զի եւ թարգմանիցէ՛։ 14Եթէ կամ յաղօթս լեզուաւ, հոգի՛ն իմ կայ յաղօթս. այլ միտք իմ անպտո՛ւղ են։ 15Իսկ արդ՝ զի՞նչ իցէ. կացից յաղօթս եւ հոգւո՛վ, կացից յաղօթս եւ մտօ՛ք. սաղմոս ասացից հոգւո՛վ, սաղմոս ասացից եւ մտօ՛ք։ 16Ապա թէ ոչ՝ եթէ օրհնեսցես հոգւով, որ կայցէ ՚ի տեղւոջ տգիտին, զիա՞րդ ասիցէ ՚ի քում գովութեանն՝ զամէնն. քանզի զոր ասեսն՝ նա ո՛չ գիտէ։ 17Զի դու բարւո՛ք գոհանաս, այլ ընկերն ո՛չ շինի։ 18Գոհանա՛մ զԱստուծոյ, վասն ամենեցուն ձեր՝ առաւե՛լ լեզուաւ խօսիմ։ 19Այլ ՚ի մէջ եկեղեցւոյն կամիմ բանս հինգ՝ մտօ՛ք խօսել, զի եւ զա՛յլս խրատիցեմ, քան զբազում բանս լեզուաւ։ 20Ե՛ղբարք մի՛ տղայք լինիք մտօք, այլ ՚ի չարեա՛ց տղայացարո՛ւք, եւ մտօք կատարեալք լինիջի՛ք։ 21Քանզի եւ յօրէնս գրեալ է, եթէ յօտար լեզուս՝ եւ ՚ի շրթունս օտարոտի՛ս խօսեցա՛յց ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ, սակայն եւ ո՛չ այնպէս լուիցեն ինձ։ 22Ապա ուրեմն լեզո՛ւք նշանակի՛ վասն են. ո՛չ հաւատացելոց, այլ անհաւատի՛ց. իսկ մարգարէութիւն, ո՛չ անհաւատից՝ այլ հաւատացելոց։ 23Ապա թէ գայցէ եկեղեցին ամենայն ՚ի մի վայր, եւ ամենեքին ՚ի լեզո՛ւս խօսիցին, եւ մտանիցեն անդր տգէտք կամ անհաւատք. ո՞չ ասիցեն եթէ զի՛ մոլիքդ։ 24Իսկ եթէ ամենեքեան մարգարէանայցեն, եւ մտանիցէ ոք անդր, անհաւատ կամ տգէտ, յանդիմանի՛ յամենեցունց, եւ քննի՛ յամենեցունց, 25եւ գաղտնիք սրտի նորա յայտնի՛ լինին. եւ ապա անկեալ ՚ի վերա՛յ երեսաց՝ երկի՛ր պագանիցէ Աստուծոյ, եւ խոստավան լինիցի՝ թէ արդարեւ Աստուած է ՚ի ձեզ։ 26Եւ արդ՝ զի՞նչ իցէ ե՛ղբարք. յորժամ ՚ի մի՛ վայր ժողովիցիք, իւրաքանչի՛ւրոք ՚ի ձէնջ, եթէ սաղմո՛ս ունիցի, եթէ վարդապետութիւն ունիցի, եթէ յայտնութի՛ւն ունիցի, եթէ լեզուս ունիցի, եթէ թարգմանութի՛ւն ունիցի, ամենայն ՚ի շինած լինիցի։ 27Եթէ ՚ի լեզո՛ւս ոք խօսիցի, երկուք. եւ եթէ եւ՛ս աւելի, երե՛ք, եւ ապա մի ըստ միոջէ. եւ մինն թարգմանեսցէ՛։ 28Ապա թէ չիցէ՛ ոք որ թարգմանիցէ, լո՛ւռ լիցի յեկեղեցւոջն. ընդ մի՛տս իւր՝ եւ ընդ Աստուծոյ խօսեսցի։ 29Բայց մարգարէք երկո՛ւ կամ երե՛ք խօսեսցին, եւ ա՛յլքն քննեսցեն։ 30Ապա թէ ա՛յլ ումեք որ նստիցին՝ յայտնեսցի, առաջինն լռեսցէ՛։ 31Քանզի կարօ՛ղ էք ամենեքեան մի ըստ միոջէ մարգարէանալ. զի ամենեքեան ուսանիցին, եւ ամենեքեա՛ն մխիթարեսցին։ 32Քանզի եւ ոգի՛ք իսկ մարգարէից, մարգարէի՛ց հնազանդին։ 33Զի ո՛չ եթէ խռովութեան է Աստուած, այլ խաղաղութեան՝ որպէս յամենայն եկեղեցիս սրբոց։ 34Կանայք՝ յամենայն եկեղեցիս, լո՛ւռ լիցին. զի ո՛չ հրամայի նոցա խօսել, այլ հնազա՛նդ լինել. որպէս եւ օրէնքն իսկ ասեն։ 35Ապա եթէ ուսանե՛լ ինչ կամիցին, ՚ի տա՛ն զարս իւրեանց հարցանիցեն. քանզի անպատե՛հ է կնոջ մարդոյ յեկեղեցւոջ խօսել։ 36Եթէ ՚ի ձէնջ բանն Աստուծոյ ել. եւ կամ առ ձե՞զ միայն եհաս։ 37Իսկ եթէ ոք համարիցի մարգարէ լինել, կամ հոգեւոր, գիտասցէ զոր գրեցիդ առ ձեզ, թէ Տեառն պատուիրանք են։ 38Ապա թէ ոք տգիտանայցէ, տգիտասցի՛։ 39Այսուհետեւ ե՛ղբարք, նախանձեցարո՛ւք մարգարէանալ, եւ զխօսե՛լն լեզուօք մի՛ արգելուք։ 40Եւ ամենեայն ինչ ձեր պարկեշտութեա՛մբ եւ ըստ կարգի՛ լինիցի։
Գրաբար, 1805 · HYGRB1805