Ա Կորնթացիս
16
1Այլ վասն հաշուին որ ՚ի սո՛ւրբսն է, որպէս պատուէր ետու եկեղեցեացն Գաղատացւոց, նո՛յնպէս եւ դուք առնիջի՛ք։ 2Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն. իւրաքանչիւրոք ՚ի ձէնջ անձի՛ն իւրում գանձեսցէ որ ինչ եւ աջողեսցի։ 3Զի մի՛ յորժամ գայցեմ, յայնժամ հաշի՛ւք լինիցին. այլ յորժամ եկից, զոր միանգամ ընտրեցէք թղթովքդ, զնոսա առաքեցից տանել զշնո՛րհսն ձեր յԵրուսաղէմ։ 4Ապա թէ արժա՛ն իցէ եւ ինձ երթալ, ընդ իս երթիցեն։ 5Այլ եկի՛ց առ ձեզ՝ յորժամ ՚ի Մակեդովնիա անցանիցեմ. բայց իբրեւ շրջեցա՛յց ընդ Մակեդովնիա, 6թէ դէպ լիցի, առ ձե՛զ մնացից՝ եւ կամ ձմերեցից. զի դո՛ւք յուղարկիցէք զիս՝ ուր եւ երթալոցն իցեմ։ 7Զի ո՛չ կամիմ զձեզ այժմ ՚ի հարեւանցի՛ տեսանել. ա՛կն ունիմ ժամանա՛կ ինչ առնել առ ձեզ, եթէ Տէր հրամայեսցէ։ 8Բայց այժմ լինիմ յԵփեսո՛ս մինչեւ ցՊենտակոստէ. 9զի դուռն բացեա՛լ է ինձ մե՛ծ եւ կարեւոր, եւ հակառակորդք բազում են։ 10Արդ՝ եթէ եկեսցէ Տիմոթէոս, տեսջի՛ք զիարդ աներկեւղ լինիցի առ ձեզ. զի զգործ Տեառն գործէ, որպէս եւ ե՛սս. 11մի՛ ոք զնա անգոսնեսցէ. եւ յուղարկեսջի՛ք զնա խաղաղութեամբ, զի եկեսցէ առ իս. քանզի ա՛կն ունիմ նմա եղբա՛րբք հանդերձ։ 12Այլ վասն Ապաւղոսի եղբօր՝ յո՛յժ աղաչեցի զնա, զի եկեսցէ առ ձեզ եղբա՛րբք հանդերձ. եւ արդեւք՝ ո՛չ էին կամք զի այժմ եկեսցէ. այլ եկեսցէ՛ յորժամ եւ պարապեսցէ։ 13Հսկեցէ՛ք. հաստատո՛ւն կացէք ՚ի հաւատս. ժրացարո՛ւք. զօրացարո՛ւք։ 14Ամենայն ինչ ձեր սիրո՛վ լիցի։ 15Աղաչեմ զձեզ ե՛ղբարք, գիտէ՛ք զտունն Ստեփանեայ եւ Փորտունատեայ, որ են պտուղ Աքայեցւոց, եւ ՚ի պաշտօ՛ն սրբոցն կարգեցին զանձինս. 16զի եւ դո՛ւք հնազանդ լինիցիք այնպիսեացն. եւ ամենայնի՝ որ գործակի՛ց իցէ եւ վաստակակից։ 17Ուրա՛խ եղէ ՚ի գա՛լ Ստեփանեայ, եւ Փորտունատեայ, եւ Աքայիկոսի, զի զձե՛ր պակասութիւն նոքա՛ լցին. 18քանզի հանգուցին զհոգի իմ՝ եւ զձեր. արդ՝ ծանիջի՛ք զայնպիսիսն։ 19Ողջո՛յն տան ձեզ եկեղեցիքն Ասիացւոց։ Ողջո՛յն շա՛տ տան ձեզ ՚ի Տէր Ակիւղա՛ս, եւ Պրիսկա, հանդերձ առտնին եկեղեցեա՛ւն իւրեանց։ 20Ողջո՛յն տան ձեզ եղբարք ամենեքին։ 21Ողջո՛յն տուք միմեանց ՚ի համբոյր սրբութեան։ 22Ողջո՛յնդ այդ՝ իմո՛յ ձեռին Պաւղոսի է. եթէ ոք ո՛չ սիրէ զՏէր Յիսուս, եղիցի նզովեա՛լ, Մարանաթա՛։ 23Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ։ 24Եւ սէ՛րն իմ ընդ ամենեսին ձեզ ՚ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։
Գրաբար, 1805 · HYGRB1805