Ա Հովհաննէս
1
1Որ է՛րն իսկզբանէ. զորմէ լուա՛քն, որում ականատե՛սն իսկ եղեաք. ընդ որ հայեցա՛քն, եւ ձե՛ռք մեր շօշափեցին ՚ի վերայ Բանի՛ն կենաց։ 2Եւ կեանքն յայտնեցա՛ն, եւ տեսա՛ք. եւ վկայե՛մք, եւ պատմե՛մք ձեզ զյաւիտենական կենացն, որ էրն առ Հօր՝ եւ երեւեցաւ մեզ։ 3Զոր տեսա՛քն եւ լուաք՝ պատմե՛մք եւ ձեզ, զի եւ դուք հաղորդութի՛ւն ունիցիք ընդ մեզ. եւ մեր հաղորդութիւնն իցէ ընդ Հօ՛ր եւ ընդ Որդւոյ իւրում Յիսուսի Քրիստոսի։ 4Եւ զայս գրեմք ձեզ, զի ձեր ուրախութիւնն կատարեա՛լ իցէ։ 5Եւ ա՛յս են աւետիք զոր լուաք առ ՚ի նմանէ՝ եւ պատմե՛մք ձեզ. զի Աստուած լո՛յս է, եւ խաւար ՚ի նմա չի՛ք, եւ ո՛չ մի։ 6Եթէ ասիցեմք՝ եթէ հաղորդութիւն ունիմք ընդ նմա, եւ ՚ի խաւարի շրջիցիմք, ստեմք՝ եւ ո՛չ առնեմք զճշմարտութիւնն։ 7Իսկ եթէ ընդ լոյս գնայցեմք՝ որպէս նա ՚ի լոյս է, հաղորդութիւն ունիմք ընդ միմեանս. եւ արիւնն Յիսուսի Որդւոյ նորա սրբեսցէ՛ զմեզ յամենայն մեղաց։ 8Եթէ ասիցեմք՝ եթէ մեղս ինչ մեք ո՛չ ունիմք, զանձինս խաբեմք. եւ ճշմարտութիւն ՚ի մեզ ո՛չ գոյ։ 9Ապա եթէ խոստովան լինիցիմք զմեղս մեր, հաւատարի՛մ է նա՛ եւ արդա՛ր՝ առ ՚ի թողուլ մեզ զմեղս մեր, եւ սրբե՛լ զմեզ յամենայն անիրաւութենէ։ 10Եթէ ասիցեմք՝ եթէ ոչի՛նչ մեղաք, սո՛ւտ առնեմք զնա. եւ բանն նորա ո՛չ է ՚ի մեզ։